ՌԴ-ից մեկնարկում է Մոսկուա-Երեւան աւտոերթը՝ ի աջակցութիւն Սրբազան պայքարիՄոսկուայի եւ մերձմոսկովեան շրքանի հայկական կազմէկերպութիւնների ներչկայացուցիչներն ուղերձով դիմել են ռուսաստաբնակ հայերին՝ կոչ անելով աւտոերթով գալ Երեւան՝ աջակցելու «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժմանը եւ մասնակցելու հանրահաւաքին:
«Այսօր կրկին յոյս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկութեանն ու վերականգնմանը` համախմուելու Սրբազանի շուրջ սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական աւարտին:
Կոչ եմ անում Ռուսաստանում բնակուող մեր բոլոր ահյրենակիցներին, ովքեր սիրում են մեր հայրենիքը, ովքեր իրենց արժանապատիւ հայ են համարում` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաեւ Մոսկուայ-Երեւան աւտոերթ, որպէսզի մեր միասնականութիւնն ու աջակցութիւնը յայտնենք այս սրբազան պայքարին»,-տեսաուղերձում ասաց Հայ Դատի Մոսկուայի գրասենեակի ղեկավար Ներսես Ներսիսեանը: