«Հայկական անակնկալ» Էրդողանի համար 

«Հայկական անակնկալ» Էրդողանի համար 

Regnum-Tarasov – «Հայկական անակնկալ» Էրդողանի համար — https://regnum.ru/news/polit/3745412.html — 

Դեռեւս վերջերս, մասնաւորապէս Պարահայում Էրդողանի եւ փաշինեանի անձնական հանդիպումից յետոյ, թւում էր, թէ երկու երկրների ղեկավարների միջեւ երկխօսութիւնը ստանում է կայուն բնութագիր։ Ամէն ինչ գնում էր դրան։ Աւելի վաղ նրանց միջեւ տեղի է ունեցել հեռախօսազրոյց, որից յետոյ Արդողանը յայտարարել է, որ եթէ երկխօսութիւնը կայանայ, ապա արդիւնքում կը յայտարարուի երկու երկների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների վերկանգնման մասին։ Եղաւ թուրքական Ulusal հեռուստաընկերութեան յայտարարութիւնը՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարութեան անանուն աղբիւրի յղմամբ, այն մասին, որ «Անկարային անհրաժեշտ է դա անել տաք հետքերով»։

Այս առնչութեամբ թուրք դիւանագներին մօտ կանգնած աղբիւրները պնդում էին, որ այդ հարցը Էրդողանը քննարկել է Պուտինի հետ, որ ռուսական կողմը աջակցում է երկկողմանի Անկարայ-Երեւան ձեւաչափին, որն այժմ իրականացւում է միայն երկու երկրների յատուկ բանագնացների մակարդակով։ «Մթնոլորտը դրական է։ Իմաստ չկայ էրդողան-թաշինեան հանդիպումն անցկացնել երրորդ երկրի տարածքում, -հաստատում էր թուրքական TRT հեռուստաալիքը, -Այն կարելի է անցկացնել Կարսում, Անկարայում կամ նոյնիսկ Երեւանում»։ Ընդ որում, հայկական կողմը յայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխօսութեան «առանց նախապայմանի», այն պարագայում, որ Անկարան գործընթացը կապում էր Երեւանի եւ Բաքուի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքմամբ եւ այսպէս կոչուած Զանգեզուրեան միջանցքի բացման հետ, որը կապում է Ադրբեջանի արեւմտեան հատուածը, Հայաստանի տարածքով, Նախիջեւանին։

Սակայն նաեւ այս ուղղութեամբ էլ մոսկովեան, բրիւսելեան, թբիլիսեան եւ վաշինգտոնեան հաթակներում դիւանագիտական մարաթօնից յետոյ, կարծես թէ, լոյս յայտնուեց թունելի վերջում, երբ ալիեւն ու փաշինեանը քիչ էր մնում  միաժամանակ յայտարարեին «մինչեւ տարուայ վերջ» խաղաղութեան պայմանագրի կնքման մասին։ Առաւել եւս փաշինեանը Հ1-ով տուած հարցազօրւիւմ յայտարարեց, որ «քաղաքական կենտրոնները պատրաստ չէն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը եւ դրա հետ պէտք է հաշտուել»։ Նա նշեց, որ Ադրբեջանի հետ ենթադրելի խաղաղութեան պայմանագրում Լեռնային Ղարաբաղ յիշատակումը կարող է ընդհանրապէս վերանայ, որ այս հակամարտութեան լուծումը անհրաժեշտ է տարաբաժանել Բաքուի հետ յարաբերութիւնների կարգաւորումից, որի տերիտորիալ ամբողջականութիւնը Երեւանը ճանաչում է։ Օրերս չաւուշօղլին ասաց, որ պատրաստ է արաբաթի հետ հանդիպման։

Եւ յանկարծ խափանում։ Ալիեւը, ելոյթ ունենալով Շուշիում, յայտարարեց հետեւեալը․ «Հայաստանը պէտք է իմանայ, որ ներկայիս շրջանակներում մէզ պահում է ոչ թէ Հայաստանի ինչ-որ հովանաւորեալի յայտարարութիւն, այլ մեր սեփական քաղաքականութիւնը։ Նրանք պէտք է հասկանան դա, որպէսզի երկրորդ անգամ չդառնան նրանց զոհը, ովքեր նստած են արտէրկրում եւ ցանկանում են դիտարկել այս տարածաշրջանը որպէս խաղահրապարակ։ Եթէ ծագի անհրաժեշտութիւն, ապա մենք մէկ անգամ եւս կցուցադրենք դա եւ կը հասնենք բաղձալիին»։ Փաշինեանը բացասաբար արձագանքեց դրան՝ մեղադրելով ալիեւին հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի մասնակցութեամբ ընդունուած եռակողմ յայտարարութեան խախտման մէջ, որտեղ «ուժի կիրառումից եւ դրա կիրառումից սպառնալիքի չկիրառման մասին» պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել:

Ընդ որում, թւում էր, որ ալիեւը Հայաստանի արտաքին հովանաւորեալների ներքոյ նկատի ունէր առաջին հերթին Իրանը, որը կենտրոնացրել է Ադրբեջանի հետ սահմանին զինուժ եւ անցկացնում է այնտեղ զինավարժութիւններ՝ «Էկտեդար» («ՈՒժ») ծածկագրով։ Իրավիճակի գնահատման  մէջ յստակութիւն մտցրեց Էրդողանը։ Թուրքական պետութիւնների կազմակերպութեան 9-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Սամարղանդ մեկնելուց առաջ կայացած ճեպազրոյցում, խօսելով Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարների մասին, նա յայտարարէց, որ «Ֆրանսիայում եւ ԱՄՆ հայկական սփիւռքը ճնշում է գործադրում, որն արտացոլւում է գործընթացի վրայ, եւ ամէն ինչ կախեալ է Հայաստանի իշխանութիւններից»։

Այսինքն՝ Թուրքիան, ի լրումն Հայաստանին ներկայացուող նախկին նախայպայմանների, սկսեց ներմուծել նորերը՝ կապուած արեւմտահայ սփիւռքին «սանձելու» հետ։ Անկարան զգաց, որ ԱՄՆ  այժմ մտադիր է «ուղիղ կամուրջ» կառուցել Թուրքիայից մինչեւ արեւմտահայ սփիւռք։ Թւում է, թէ նրանք առաջարկում են էրդողանին՝ տարանջատել ադրբեջանի կողմից պարտադրուած պատառաքաղը․ երկկողմ յարաբերութիւններ Հայաստանի հետ եւ ղարաբաղեան հակամարտութիւն, իրադարձութիւնների հունը տանել զուգահեռ հունով, դրանցում ներդնելով արեւմտեան հայկական սփիւռքի հետ կապուած սիւժեներ։ Անկարային առաջարկւում է Անդրկովկաս «մեկնումը» խաղալ այլ սցենարով, փոխել վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ՝ այդ խնդիրը դնելով որպէս «նոր կրեատիւ մօտեցում»՝ Երեւանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու նպատակով։Եւ ոչ միայն դա։ Վաշինգտօնը կարող է առաջարկել իրավիճակը դիտարկել իրավիճակը 1915 թուականի Հաեօց ցեղասպանութեան մէջ Թուրքիայի մեղքի ճանաչման պրիզմայով, որպէսզի թուրք-հայկական յարաբերութիւնները տեղափոխէն յատուկ ձեւաչափ՝ առանց Բաքուի մասնակցութեան։ Ընդ որում, չի կարելի բացառել, որ Անկարային ղարաբաղեան խաղից դուրս կը բերէն եւ աշխարհաքաղաքական սխեմայի մէջ կը ներառեն՝ հաշուի առնելով քրդական գործոնը, կնշէն երկու խնդիր, որոնք իրենց արմատներով գնում են Օսմանեան կայսրութիւն։

Այլ կերպ ասած, ղարաբաղեան խնդիրը սկսում է միջազգայնացուել նոր տարբերակով, ինչն էլ մեծ քաղաքական նեարդայնութիւն է առաջացնում Բաքւում։ Այդ ճանապարհին արդէն առաջին քայլերն են արուել։ Հայաստանին յաջողուել է «վերադասաւորում» անել՝ հասնելով հակամարտութեան գոտում ԵՄ դիտորդների յայտնուելուն՝ ստեղծուած միջազգային մոնիթորինգային առաքելութեան եւ ԵԱՀԿ դիտորդների շրջանակներում: Ինչեւէ, այդ գործողութիւնները սկսեցին կաշկանդել Ադրբեջանի հնարաւորութիւնները զինուած հակամարտութեան եզրին հաւասարակշռելու համար։ Բաքուն չկարողացաւ կանխել Երեւանի նման քայլերը։ Ի՞նչ է յաջորդելու։ Կամ Էրդողանը կ’ընդունի ամերիկացիների առաջարկած խաղի կանոնները՝ անկախ երկխօսութեան գնալով փաշինեանի հետ։ Կամ պէտք է պատրաստ լինել համաշխարհային քաղաքականութեան մէջ «Հայկական հարցի» ներդրման գործոնին, եւ այդ ժամանակ Ադրբեջանի հետ Հայաստանի նոր պատերազմի վտանգ է առաջանում։ Սամարղանդում կայացել է ալիեւի եւ էրդողանի հանդիպումը։ Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգութեան խնդիրները նոր պայմաններում եւ Սոչիի Պուտին — ալիեւ  -փաշինեան հանդիպման արդիւնքները։ Յետագայում, հնարաւոր է, տեղի ունենայ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացում, եւ այդ ձեւաչափով բանակցութիւնները կուերսկսուէն։ Անդրկովկասում նոր, հաւանաբար, երկար ու բարդ փուլ է սկսւում։ Էրդողանին արդէն «ազդանշան» են ուղարկել։

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

Share