Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/hasarakuthyun/79582/
ABC MEDIA © 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Այսօր Փարիզում տեղի կուենայ ամառային 33-րդ օլիմպիական խաղերի բացման արարողութիւնը, իսկ արդէն վաղը՝ յուլիսի 27-ին պայքարի մէջ կմտնի Հայաստանի միանգամից 4 ներկայացուցիչ։
Մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից որակաւորման փուլից պայքարի մէջ կմտնէն մարմնամարզիկներ Արթուր Դաւթեանը (յենացատկ), Վահագն Դաւթեանը (օղակներ), հրաձիգ Էլմիրայ Կարապետեանը (10 մ օդամղիչ ատրճանակ) եւ լողորդ Վարսենիկ Մանուչարեանը (բաթերֆլայ, 100 մ):
Եզրափակիչ դուրս գալու դէպքում Էլմիրայ Կարապետեանը վճռորոշ մրցումը կ’անցկացնի յուլիսի 28-ին։ Արթուր Դաւթեանը եւ Վահագն Դաւթեանը որակաւորման փուլի արգելքը յաղթահարելու դէպքում մեդալային պայքար կմղէն օգոստոսի 4-ին։
Ներկայացնենք մեր հաւաքականի մրցելոյթներին սկիզբ տուող մարզիկներին։
Տիտղոսակիր մարմնամարզիկ Արթուր Դաւթեանը Հայաստանի չեմպիոնական գլխաւոր յոյսէրից է։ Արթուրը 2022 թուականի աշխարհի չեմպիոնն է, Եւրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, Հայաստանի սպորտի վաստակաւոր վարպետ։
Արթուրը մարմնամարզութեան յենացատկի մրցումներում համարւում է չեմպիոնութեան գլխաւոր ֆաւորիտներից մէկը։
Մեր միւս մարմնամարզիկ, Վահագն Դաւթեանը հանդէս կը գայ օղակներ վարժութիւնում։ Վահագնը Եւրոպայի առաջնութիւնների եռակի մրցանակակիր է (երկու արծաթ, մէկ բրոնզ), Եւրոպական խաղերի արծաթէ, աշխարհի գաւաթի ոսկէ եւ բրոնզէ մեդալակիր։ Վահագնից նոյնպէս իրական մեդալային սպասելիքներ ունենք։
Հրաձգութեան մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը Հայաստանի չեմպիոն, Եւրոպայի բրոնզէ մեդալակիր, աշխարհի գաւաթակիր Էլմիրայ Կարապետեանն է։ Մեր հրաձիգը երկրորդ անգամ է մասնակցելու օլիմպիական խաղերին․ երկրպագուները յուսով են, որ Տոկիոյ 2020-ի փորձը կօգնի Էլմիրային միջամտել մեդալային, ինչու չէ նաեւ չեմպիոնութեան համար պայքարին։ Ի դէպ, Էլմիրան եղել է նաեւ Փարիզ 2024-ի ջահակիրներից մէկը։
Յուլիսի 27-ին պայքարի մէջ է մտնելու նաեւ մեր հաւաքականի միւս գեղեցկուհին․ Վարսենիկ Մանուչարեանը Հայաստանի օլիմպիական հաւաքականի ամենակրտսէր ներկայացուցիչն է։ Չնայած, որ մեր լողորդուհին ընդամէնը 21 տարեկան է, նա նոյնպէս արդէն երկրորդ անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին։ Հայ երկրպագուները յոյս ունեն, որ օլիմպիական խաղերում յաջող ելոյթը կը լինի մեր երիտասարդ լողորդուհու տիտղոսներով լի կարիերայի սկիզբը։
abcmedia.am