Բաքւում հայ գերիները տառապում են, իշխանութիւնը գնայ COP29-ին ի՞նչ անի. Բագրատ սրբազան

Բաքւում հայ գերիները տառապում են, իշխանութիւնը գնայ COP29-ին ի՞նչ անի. Բագրատ սրբազան

Հայաստանի գործող իշխանութիւնը Բաքւում անելիք չունի։ Մի քաղաքում, որտեղ ապօրինաբար պահւում, տառապում են հայ գերիների։ Այսօր լրագրողների հետ զրոյցում ասել է Բագրատ արքեպոսկոպոս Գալստանեանը։

«Գնան Ադրբեջան ի՞նչ անէն, գնան ստորանալո՞ւ։ Էն քաղաքում որտեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարութիւնը բանտում տառապում է, որտեղ մեր գերիներն են, գնան ի՞նչ անէն։

Բայց քանի որ այս մարդիկ ներկայացնում են ադրբեջանական իշխանութիւններին, կարող է եւ գնան»,- ասել է Բագրատ սրբազանը։

Յիշեցնենք՝ նոյեմբերին Բաքւում կայանալու է COP29՝ ՄԱԿ կլիմայական փոփոխութեան համաժողովը, որին մասնակցելու հրաւէր է ստացել Հայաստանը։

Գործող իշխանութիւնը հրաւէրը դեռ ո՛չ հերքել, ո՛չ էլ ընդունել է։

abcmedia.am

Share