ՀՀ քաղաքացու անձնագիր անգամ թուրքին ու ադրբեջանցուն կարող է «վաճառել»

ՀՀ քաղաքացու անձնագիր անգամ թուրքին ու ադրբեջանցուն կարող է «վաճառել»

Գեղամ Մանուկեանն իր Ֆէյսբուքեան էջում գրում է՝

Այսօր շատերն անդրադարձել են արդէն ՀՀ քաղաքացութիւն ստանալու իրաւունք ձեռք բերելու պարզեցուած կարգ նախատեսող փոփոխութիւնների նախագծին։ Շատէրին զայրացրել էր փաստը, որ 150 հազար ԱՄՆ դոլար գումար ներդնելով, ցանկացած ոք (համաձայն նախագծի՝ առանց ազգային խտրութեան) կը կարողանայ ստանալ ՀՀ քաղաքացիութիւն։ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ, ԷԹՆԻԿ տարբերութեան՝ թուրք, ադրբեջանցի, պակիստանցի…Հանրային քննարկման ներկայացուած որոշման նախագծում «անմեղ» ձեւակերպուած է նպատակը՝ «Նախագծի ընդունման արդիւնքում կապահովի տնտեսութեան, գիտութեան, կրթութեան, մշակոյթի, առողջապահութեան, սպորտի բնագաւառներում նշանակալի աւանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան մասին» օրէնքով պարզեցուած կարգով քաղաքացիութիւն շնորհելը»: ( https://www.e-draft.am/projects/4835 )
Բայց այս «անմեղութեան» քօղի տակ ահա թէ ինչ է թաքնուած։
Առաջարկի համաձայն, անձիք, որոնք 150 հազար դոլար գումար կը ներդնէն ինչ-որ բիզնես ծրագրում, կը ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր` ընտրելու, սեփականութեան ու հող գնելու, Հայաստանի ապագան որոշելու իրաւունք։


ՀՀ քաղաքացիութիւն ձեռք բերելու (այն է՝ գնելու) այս շարքի չափորոշիչներում առաջին իսկ կէտով ամրագրւում է, որ ՀՀ քաղաքացի կարող է դառնալ 1) կրթութեան կամ գիտութեան բնագաւառում գործունէութիւն իրականացնելու համար ստեղծուած հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատոյց տրամադրումը՝ առնուազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով։ ( https://www.e-draft.am/projects/4835/about )
Պարզ ասե՞նք՝ Փաշինեանի ընտանիքի «Իմ քայլը» հիմնադրամին 150 000 ԱՄՆ դոլարի չափով նուիրատութիւնը բաւական է ՀՀ քաղաքացիութիւն ստանալու համար։


«Դանդաղ ու զգոյշ» քայլերով իշխանութիւններն եկել ու հասել են այս նախագծին։ Նախ՝ 2022 թուականի աշնանը Ազգային Ժողւում դեռ 1995 թուականի նոյեմբերի 6-ին ընդունած օրէնքում կատարել են փոփոխութիւն ու նախկինում ահմանուած դրոյթը, թէ «ՀՀ քաղաքացիութիւն կարող են շնորհել Հայաստանի Հանրապետութեանը բացառիկ ծառայութիւններ մատուցած անձանց…» ու այն պարզեցրել են: ( http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft…)
Հայաստանի Հանրապետութեանը բացառիկ ծառայութիւններ մատուցած անձ են սկսել համարել իրենց կուռք փողը, դոլարը։ Այն էլ՝ ինչ որ 150 հազար դոլարը։ Հայաստանի Հանրապետութեանը բացառիկ ծառայութիւններ մատուցած անձ են նախատեսում համարել իշխանական հիմնադրամին գրեթէ երեւանեան մի փոքրիկ խանութի ձեռք բերման համար, սրճարանի կառուցման համար անհրաժեշտ գումարին համարժէք փող տուողին։


Սա է սրանց պատկերացումը Հայրենիքի, Հայաստանի Հանրապետութեան, ՀՀ քաղաքացիութեան մասին։
Բա ասում են, թէ դաւաճան չէն։ Նեղանում են, երբ դաւաճան ենք ասում։

Share