Աւելի քան 560,000 ԱՄՆ դոլար հանգանակուեց Հայ կրթական հիմնարկութեան (ՀԿՀ) նուիրատուների գնահատանքի ճաշկերոյթին, որը տեղի ունեցաւ կիրակի, Մայիս 15-ին, Հարրի եւ Շիրին Շիրիկչեանների տանը: Միջոցառմանը ներկայ էին աւելի քան 140 աջակիցնէր, հովանաւորներ եւ անդամներ:
Ծրագիրը մեկնարկեց ՀԿՀ-ի նախագահ Ալ Կաբրալոֆի խօսքով, որը երեկոն բացեց ՀԿՀ-ի մասին թարմացուած հակիրճ զեկոյցով: Կարեւոր իրադարձութիւններ շարքում էին 2021 թուականին Հայաստանում եւ Արցախում 8 դպրոցների վերանորոգման ծրագրերի աւարտը: Նա նաեւ ընդգծեց, որ ՀԿՀ-ը 2021 թուականին աւելի քան 1000 կրթաթոշակ է տրամադրել Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի համալսարանների ուսանողներին:
ՀԿՀ կրթաթոշակային բաժնի նախագահ Վահիկ Պետրոսեանը ներկայացրեց կրթաթոշակային ծրագրի ներկայ իրգավիճակկը, ինչպէս նաեւ շեշտեց որ շարունակելու համար կրթաթոշակների յատկացումը և աւելի շատ ուսանողներին աջակցելու համար անհրաժեշտ են առաւել նիւթական աղբիւրներ: Միջոցառման ընթացքում ՀԿՀ-ը յայտարարեց Հայ վիրաւոր հերոսների հիմնադրամի կողմից $100,000 նուիրատուութեան մասին` 2020 թուականի պատերազմի վիրաւոր զինուորների եւ վետերաններին կրթաթոշակներ տալու համար, միաժամանակ 15 նոր նուիրատուներ հաստատեցին իրենց աջակցութիւնը Հայաստանի եւ Արցախի համալսարանների ուսանողներին աւելի քան 50 լրացուցիչ քառամեայ կրթաթոշակների յատկացում:
Շնորհակալագրերի ընթացքում ՀԿՀ-ը նաեւ յայտարարեց բարերարների կողմից մեծ նուէրների մասին, ներառեալ 100,000 ԱՄՆ դոլարի նուիրատուութիւնը տէր եւ տիկին Ռաֆիկ եւ Հելլի Խաչատուրեանների կողմից, ինչպէս նաեւ 50,000 ԱՄՆ դոլարի նուիրատուութիւն տէր եւ տիկին Բոբկեն եւ Յասմիկ Ամիրեաններից:
ՀԿՀ-ի դրամահաւաքի ատենապետ Մելոդի Պետրոսեանի գնահատմամբ. «մեր դրամահաւաքի յաջողութիւնն ուղղակիօրէն ազդում է ապագայի վրայ, որը մենք կարող ենք տալ մեր հայ երիտասարդներին, եւ մենք երախտապարտ ենք մեր նուիրատուներին, ովքեր շարունակում են վստահել ՀԿՀ-ին հայ ուսանողներին տրամադրած աջակցութեան համար:
Հայ Կրթական Հիմնարութիւնը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1950 թուականին: 2000 թուականից ի վեր ՀԿՀ-ը յատկացրել է աւելի քան 11.4 միլիոն ԱՄՆ դոլար կրթական տարբեր ծրագրերի համար, այդ թւում` 5.2 միլիոն դոլար Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում աւելի քան 200 գիւղական դպրոցնէրի վերանորոգման, եւ 4.3 միլիոն դոլար` կրթաթոշակների համր:
ՀԿՀ- ի մասին լրացուցիչ տեղեկութիւնների կամ առցանց նուիրատւութիւններ անելու համար այցելէք aefweb.org: