Օգոստոսի 10-ին Հայ համայնքի ներկայացուցիչներն փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին եւ հանդիպում են պահանջել ԱՄՆ կոնգրէսական Ադամ Շիֆի հետ:
Նրանք պահանջել են նաեւ, որ Ադամ Շիֆը ժամանի Հայաստան, այցելի Լաչինի միջանցք եւ անձամբ համոզուի, որ Արցախ տանող ճանապարհը փակ է, եւ Միացեալ Նահանգների Կոնգրեսում ներկայացնի իրավիճակը:
Նշէնք, որ նախորդ օրերին, ի պաշտպանութիւն Արցախի, ամերիկահայերը անհնազանդութեան ակցիայ էին արել Բըրբանք քաղաքում: Նրանք պահանջում էին կոշտ արձագանքել Ադրբեջանի գործողութիւններին եւ պարտադրել նրան բացել Արցախի ճանապարհը, որն արդէն 8 ամիս է՝ փակ է: Ամերիկահայերը երեք օր նստացոյց էին արել Ադամ Շիֆի գրասենեակի առաջ՝ պահանջելով գալ Հայաստան եւ տեղում ծանօթանալ իրավիճակին։
Կոնգրեսականը համաձայնել է ընդունել հայերին` ԱՄՆ Արեւմտեան հաեօց թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտէրեանի միջնորդութեամբ: Այս մասին քիչ առաջ յայտարարեցին Գլենդել-Բըրբանք մայրուղին փակած հայերը, որոնք 4-րդ օրն է՝ ի պաշտպանութիւն Արցախի՝ անհնազանդութեան ակցիաներ են իրականացնում Բըրբանք քաղաքում, որտեղ տեղակայուած է Շիֆի գրասենեակը:
«Այդ հանդիպմանը պէտք է հասկանանք, թէ մեր աշխատանքները ինչքան են շարունակուելու, ինչքանով ենք կարողանալու Միացեալ Նահանգներին պարտադրել, որ թոյլ չտայ նոր ցեղասպանութիւն, որը կատարւում է նոյն ժողովրդի կողմից նոյն ազգի դէմ: Հերի՛ք է: Մենք պատրաստ ենք մեր աշխատանքները շարունակել այնքան՝ մինչեեւ կը հասկանանք, որ մեր Արցախն ապահով ձեռքերում է»,- յայտարարեց ակցիայի մասնակիցներից մէկը:
Alpha-news