Աշխարհասփիւռ հայ համայնքները եւ Հայաստանի մեր հայրենակիցները ցնցուել են վարչապետ Փաշինեանի դիտարկումներից՝ արուած 2025 թ․յունուարի 24-ին, Շուեյցարիայում մի խումբ սփիւռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Հաեօց ցեղասպանութեանը անդրադառնալիս նրա մեկնաբանութիւնները կասկածի տակ են դնում Հաեօց ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգութիւնն ու վրդովմունքն է յայտնում վարչապետ Փաշինեանի խօսքերի առնչութեամբ։ Հաեօց ցեղասպանութիւնը պատմութեան ապացուցուած, անհերքելի փաստ է՝ անկախ Թուրքիայի եւ նրա խորքային պետութեան ժխտողական քաղաքականութիւնից։ Աւելի քան 30 երկրներ, այդ թւում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ պաշտօնապէս ճանաչել են իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն։ Հաեօց ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն. Էրդողանից եւ նրա հետեւորդներից։
Արդեօ՞ք պարոն Փաշինեանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտութեան յամառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատուած է բազմաթիւ արձանագրութիւններում: Սա դաւաճանութիւն է ազգի նկատմամբ, ճշմարտութեան ժխտում՝ «եկեք նայենք սրան եւ տեսնենք, թէ իրականում ինչ է եղել» ռեւիզիոնիստական շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թէ որոնք են իր շարժառիթները։
Գուցէ, իսկապէս, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտութիւնը՝ կասկածի եւ շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թոյլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլեատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մէզ մոլորութեան մէջ գցէն։
Նիկոլ Փաշինեանը պարտաւոր է պաշտօնապէս եւ բացայայտ ներողութիւն խնդրել իր անպատասխանատու եւ վիրաւորական արտայայտութիւնների համար, որոնք անարգում են Հաեօց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների յիշատակը։
Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ
Լոնդոն 2025 թ․ փետրուար