Հայաստանի իշխանութիւնները թաքցնում են կապիտուլեացիոն հերթական ակտը. «Փաստ»

Հայաստանի իշխանութիւնները թաքցնում են կապիտուլեացիոն հերթական ակտը. «Փաստ»

Փաշինեանի ծրագիրն աւելի վատն է. Հայաստանի իշխանութիւնները թաքցնում են կապիտուլեացիոն հերթական ակտը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանի մի կտորը կարող են յանձնել» վերնագրով յօդուածում գրում է, որ Հայաստանն ակնյայտօրէն պատրաստւում է հերթական լայնամասշտաբ յանձնմանը: Փաշինեանը եւ, ամենակարեւորը, նրա կուրատորները հասկանում են, որ մարդկանց պէտք է սովորեցնել այդ մտքին աստիճանաբար, եւ այդպէս էլ անում են։ Սկզբից Արցախը յանձնելու առաջին փորձը Ռուսաստանը կանխեց եւ թոյլ չտուեց այն աւարտին հասցնել։ Հետոյ Փաշինեանը սկսեց բացայայտ խաղալ եւ ուղիղ ասաց, որ հայկական զօրքերը չէն պաշտպանելու Արցախը, չնայած, իհարկէ, սկսեց մեղադրել Ռուսաստանին։ Հետոյ սկսեց առանձին գիւղերի յանձնումը, «որպէսզի ոչ ոք չմեռնի»։ Այժմ Հայաստանը պատրաստւում է յանձնել Սիւնիքի միջանցքը, ինչի համար էլ Ամերիկան սկսել էր այս ամբողջ կոմբինացիան։

Արդիւնքում Ամերիկան (եւ ՆԱՏՕ-ն) ուղիղ ելք կ’ունենան դէպի Կասպից ծով (եւ Կենտրոնական Ասիայ): Եւ միաժամանակ նրանք մտադիր են Իրանին կտրել մնացած Անդրկովկասի հետ կապից: Բայց այդ ամէնի համար Փաշինեանը պէտք է Հայաստանի եւս մէկ հսկայական կտոր յանձնի Թուրքիայի եւ Ադրբեջանի ուրախ ծափահարութիւնների ներքոյ։ Եւ, ըստ երեւոյթին, դա հէնց այն է, ինչ արդէն իսկ պատրաստւում է միանգամից բոլոր կողմերից՝ Ադրբեջանից, Հայաստանից եւ ԱՄՆ-ից։ Ահա, թէ ինչ է ասում քաղաքագէտ Բենիամին Մաթեւոսեանն այդ մասին. «Ադրբեջանի ՊՆ մամուլի կենտրոնում ճեպազրոյցի ժամանակ ցոյց են տուել քարտէզ, որտեղ ընդգծուած է «Զանգեզուրի միջանցքը»։ Ամէն ինչ պտտւում է Հայաստանով, Սիւնիքով, տխրահռչակ միջանցքով հաղորդակցութիւնների շուրջ։

Բայց Հայաստանի ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ էլ ՊՆ-ն չէն արձագանքում Անկարայի ու Բաքուի ագրեսիւ յարձակումներին։ Այդ ամէնը միասին վերցրած՝ մէզ ստիպում է մտածել, որ միջանցքն արդէն իսկ տրուած է, եւ իշխանութիւնները միայն ուղիներ են փնտրում այդ յանձնումը «օրինականացնելու» համար»։ Եւ, ամենան հաւանականութեամբ, նա միանգամայն ճիշտ է: ԱՄՆ ծրագրերի համաձայն, հէնց այդպէս էլ պէտք է տեղի ունենայ հայկական տարածքների սողացող յանձնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական դաշնակից Ադրբեջանի վերահսկողութեանը։ Նոյնիսկ հնարաւոր է, որ այդ յանձնումը ինքնին անցնի մի քանի փուլով։ Բայց ոչ թէ տարածքային, այլ միջանկեալ կարգավիճակային իմաստով։ Նախ՝ կը յայտարարուի, որ դա ինչ-որ «յատուկ գօտի» է, որը ֆորմալ առումով, կարծես թէ, դեռեւս նշուած է որպէս հայկական, բայց իրականում արդէն գտնւում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։

Նման դասաւորութեան պայմաններում ամէն ինչ «գեղեցիկ» է արուելու, ասելու են, որ Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ ոչ ոք ոչ մի ոտնձգութիւն չի անում, եւ բոլորը, այդ թւում՝ Ադրբեջանը, «Սիւնիքի միջանցքի» տարածքը համարում են հայկական։ Պարզապէս այնտեղ ինչ-որ յատուկ ռեժիմ է սահմանուած, եւ վերջ։ Բայց, ամենան հաւանականութեամբ, Փաշինեանի ծրագիրն աւելի վատն է: Պետք է ենթադրել, որ դա դուրս է գալիս նկարագրուած սցենարի շրջանակներից, եւ դա ամենեւին էլ նրա գաղափարը չէ, այլ ամերիկեան է։ Թւում է, թէ ինչպե՞ս կարող է աւելի վատ լինել: Շատ հեշտ: Սիւնիքի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողութիւնը հեռու է վատագոյն սցենարից: Եւ, բացի այդ, դա չի բացատրում Փաշինեանի վերջին տարիների քաղաքականութեան որոշ տարօրինակութիւնները։ Եւ ամենակարեւորը՝ այդ վարկածը չի բացատրում այն, թէ ինչո՞ւ է Ադրբեջանի ՊՆ քարտէզներում այդ տարածքը առանձնայատուկ ընդգծուած, այլ ոչ թէ պարզապէս ադրբեջանական գոյնով ներկուած: Եւ այդ հարցին կայ մի պարզ պատասխան: Դա այն պատճառով է, որ Փաշինեանն այդ նպատակի համար ունի, այսպէս կոչուած, «ՆԱՏՕ-ի խաղաղապահներ»:

Այսինքն, օրինակ՝ մեր սիրելի ֆրանսիացիները… Չէ՞ որ Երեւանը վերջին 2 տարին գրկախառնւում է նրանց հետ, եւ այդ գրկախառնուելու ընթացքում անփոփոխ տարածքներ կորցնում։ Կսկսուի «խառնում գործընթացը», Մակրօնը արագ վազելով կը գայ եւ կասի, որ «հիմա կփրկի բոլորին», եւ արդիւնքում Անդրկովկասի հիմնական տրանսպորտային միջանցքներից մէկն արագօրէն կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողութեան տակ։ Եւ ուշադրութեօ՛ւն… Նոյնիսկ ոչ թէ Թուրքիայի կամ Ադրբեջանի վերահսկողութեան տակ, որոնք ինքնիշխանութիւն են խաղում, եւ թւում է, թէ խաղում են իրենց խաղը, այլ ՆԱՏՕ-ի զօրքերի անմիջական եւ ուղիղ վերահսկողութեան տակ, անգամ ոչ Ֆրանսիայի: Ի վերջոյ, Մակրօնը, հաւանաբար, կը յայտարարի, որ իրեն շահարկումներ եւ մեղադրանքներ պէտք չէն, եւ որ լիարժէք արեւմտեան «կոոոոոոալիցիան» կը գործի, ինչպէս իրենք են սիրում անել դա՝ թաքնուելով միմեանց թիկունքների հետեւում, որպէսզի ոչ օքի ուղղակիօրէն չմեղադրէն։ Արդիւնքում Հայաստանն ընդմիշտ կկորցնի այդ տարածքը, քանի որ Ադրբեջանից կամ Թուրքիայից դեռ հնարաւոր կը լինել ինչ-որ բան պոկել, բայց ՆԱՏՕ-ից՝ մի էլ փորձիր…

ՆԱՏՕ-ն ուղիղ սահման կը ստանայ Իրանի հետ, որը նրա վաղեմի երազանքն է: Սադրանքներ, բայց աւելի կարեւորը՝ հետախուզական, ինչպէս նաեւ հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանութեան համակարգեր այդ երկրի սահմանին։ Այնտեղից, ի դէպ, ուղիղ գծով դէպի Թեհրան ընդամէնը մօտ 500 կիլօմետր է… Իսկ յետոյ էլ զուարճանքը կը սկսուի ՆԱՏՕ-ի՝ Կասպից ծով, Թուրքմենստան, Ղազախստան եւ այլ վայրեր մուտքով: Եւ դա՝ ուղիղ՝ շրջանցելով Ռուսաստանը կամ Չինաստանը։ «Այս քաղաքական խճանկարի վերջին կտորը լինելու է Հայաստանի իշխանութիւնների պահանջը՝ դուրս բերել ռուսական ռազմական կայազօրը Սիւնիքից։ Եւ նրանք բաւականին ընդունակ են դա անել։ Եթէ դա տեղի ունենայ, ապա Հայաստանի հարաւը Ալիեւը կը փորձի խժռել։ Շատ, շատ բան վկայում է այն մասին, որ իշխանութիւնները, որոնք ժամանակին խոստացել էին լինել թափանցիկ, թաքցնում են կապիտուլ յացիոն հերթական ակտը եւ երկիրն ու ժողովրդին նորից տանում են դէպի ամբողջական պատմական աղէտ»,- ամփոփել է Բենիամին Մաթեւոսեանը։

Յենց դրա համար էլ Փաշինեանը անխոնջ աշխատում է: Նա յետոյ նաեւ «կբացատրի», որ պարզւում է՝ «դա բխում էր երկրի շահերից» եւ այլն։ Ի վերջոյ, Փաշինեանը մէկ անգամ արդէն ասել է, որ վաղուց էր հասկացել, որ Արցախը պէտք է յանձնել, եւ որ ժողովուրդը դա չէր ընդունի, եւ ուրեմն Արցախը պէտք էր յանձնել կամաց-կամաց, բայց առանց ժողովրդին հարցնելու։ Հիմա էլ նոյնը կը լինի Սիւնիքի միջանցքի հետ կապուած, հանուն որի էլ ի սկզբանէ ամէն ինչ սկսուել էր:

Share