Արևմտյան Միացյալ Նահանգների Հայ Դատի պատվիրակությունը հանդիպեց Արցախի Հայ Դատի հանձնախմբի Տնորենին

Read in English

Նոյեմբերի 30-ին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին մասնակցող Արևմտյան Միացյալ Նահանգների Հայ Դատի հինգ հոգանոց պատվիրակությունը հանդիպեց Արցախի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն, հարգարժան Գեորգի Պետրոսյանին: Հայ Դատի Արևմտյան Միացյալ Նահանգների պատվիրակությունը բացառիկ հնարավորություն ունեցավ պարոն Պետրոսյանի հետ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը: Քիչ անհատներ այդքան նշանակալից դեր են ունեցել Արցախի Հանրապետության կայացման և ներկայացման գործում, որքան պարոն Պետրոսյանը, ով եղել է Արցախի Հանրապետության փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար և արտաքին գործերի նախարար։

Արևմտյան Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը, որի կազմում են Կայծակ Շահբազյանը, Անի Մամիկոնյան-Զարպասը, Հովիկ Սալիպան, Անդրանիկ Չարչաֆճյանը և Արմիկ Ավետիսյանը, ամբողջ շաբաթ Հայաստանում և Արցախում կլինի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։

Առաջիկա օրերին պատվիրակությունը նախատեսում է խորհրդաժողովի շրջանակներում հանդիպել Հայ Դատի այլ երկրների եւ շրջանների հանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք թեմաներ։

Share

Թողնել պատասխան