Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը՝ Թալեաթ փաշայի անունով

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը՝ Թալեաթ փաշայի անունով

Թուրքական “Զաֆեր Պարտիսի” կուսակցությունը առաջարկ է ներկայացնում Թուրքիայի խորհրդարանին՝ հայ-թուրքական սահմանի սահմանային անցակետը վերանվանել՝ ի պատիվ Թալեաթ փաշայի։
Ուշադրություն դարձրեք թե ինչ ծափողջյուններով է ընդունվում առաջարկը

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ

Ներքին գործերի նախարար Թալեաթը եղել է ոչ միայն հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից, այլ նաև ձևակերպել է երեխաներին ոչնչացնելու ճանապարհով ազգը ոչնչացնելու միտքը։ 1915 թվականի սեպտեմբերի 16-ին Թալեաթը տվել է հետևյալ հրամանը․ «Հավաքե՛ք բոլոր հայ երեխաներին… հեռացրե՛ք նրանց այն պատրվակով, որ Տեղահանության կոմիտեն կհոգա նրանց մասին, որպեսզի կասկած չառաջանա։ Ոչնչացրեք նրանց և զեկուցեք կատարման մասին»:

Հասկանալով իրենց ոճիրների ծանրութիւնը Էնուէրը, Ջեմալը, Թալեաթը եւ բժիշկ Նազիմը փախել էին երկրից եւ Օսմանեան Կայսրութեան Ռազմական դատարանը 1919 թուականին նրանց դատապարտեց մահապատժի հեռակայ: Ներկայ յանցագործների նկատմամբ մահապատիժը իրականցուեց կախաղանի միջոցով: Յետագայում Թալեաթին սպանող Սողոմոն Թեհլերեանին գերմանական դատարանը արդարացրեց, որոնց թւում այն հիմքով, որ նա սպանել էր մահապատժի դատապարտածի:

Սակայն հետագայում Թալեաթի և նրա ոճրագործ մեղսակիցների գաղափարները վերակենդանացան, իսկ Թուրքիայում հաղթանակած ուժերը նրանց կարգեցին «ազգային նահատակներ»: Նման զարգացումները բերեցին ցեղասպանության (գենոցիդի) ընդհանուր մտքերի և մասնավորապես երեխաների ոչնչացման հետ կապված մտքերի զարգացմանը: Գեռմանիայի III Ռեյխի Կայսերական անվտանգության գլխավոր վարչության բաժիններից մեկի պետ Ադոլֆ Էյխմանը «բարձրացրեց» երեխաների ոչնչացման հարցը ուսումնասիրությունների մակարդակի: Այժմ տեսնում ենք, որ այդ մտքերը հետևորդներ են գտել նաև Ուկրաինայի ներկայիս նացիստական շարժման մեջ։

Այսպիսով երեխաների ոչնչացման միջոցով հարցեր լուծելու Թալեաթի միտքը ունի բոլոր հիմքերը վերածնվելու նրան բարձր պատիվ մատուցող “դեմոկրատական” Թուրքիայում, որի ղեկավարները տարբեր առիթներով շեշտում են Թալեաթի արժանիքները հատկապես հայերին բնաջնջելու ճանապարհով խնդիրներ լուծելու հարցում։

Հայկական կողմից էլ հենց Թալեաթի և Էնվերի պաշտամունքի ադեպտների ձեռքն են սեղմում այսօրվա ՀՀ “դեմոկրատական” ղեկավարները, որոնք որոշել են վերջնականորեն «փակել» հայկական հարցը “խաղաղության ճանապարհով” — շփոթելով խաղաղության ճանապարհը Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի հետ։

Share