ՀԱՊԿ-ը Հայաստանի խնդրանքով օրակարգից հանել է երկրին օգնութիւն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ-ը Հայաստանի խնդրանքով օրակարգից հանել է երկրին օգնութիւն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնութեան մասին փաստաթուղթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշէնկոյի հետ հանդիպմանը։

Թասմաղամբետովը յայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից յետոյ մինչ օրս կատարուել են 34 որոշումներից 32-ը։  

«Ցաւօք, երկու միջոցառում հնարաւոր չեղաւ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եւրոպական միջազգային կազմակերպութիւնների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանաւորուած։ Եւ երկրորդ հարցը Հաւաքական անվտանգութեան խորհրդի կարգադրութիւնն էր Հայաստանին օգնութեան վերաբերեալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեեւ մնացած բոլոր դաշնակիցները սատարէցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որեւէ հետաքրքրութիւն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, եւ աւելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապէս հանել օրակարգից», — ասել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը։

2022 թուականի նոյեմբերին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողւում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հրաժարուել էր ստորագրել Հաւաքական անվտանգութեան խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Ըստ այն ժամանակուայ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասի՝ փաստաթղթի մի շարք կէտէր մշակման կարիք ունէին։ Պետութիւնների ղեկավարները յանձնարարել էին լրամշակել այդ փաստաթուղթը եւ ներկայացնել ստորագրման։

2023 թ․ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կ’ունենան ՀԱՊԿ երկրների պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարների խորհուրդների, ինչպէս նաեւ Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների կոմիտէի նիստէրը։ Նոյեմբերի 23-ին նշանակուած է ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշէնկոյի հետ հեռախօսազրոյցում տեղեկացրել է, որ չի մասնակցելու ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստին։

Share