ԵՐԵՎԱՆ 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Sada Cup»-ի վերջին խաղային օրը Հայաստանի բասկէտբոլի ազգային հաւաքականը հանդիպեց Սիրիայի ընտրանուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման Հայաստանի թիմը մօտեցել էր 2 յաղթանակ ունենալով իր ակտիւում ,իսկ Սիրիան մէկ յաղթանակով եւ մէկ պարտութեամբ։ Առաջին քառորդում Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր 3 միաւորանոց նետումների վրայ,որոնք չէին բերում իրենց ցանկալի արդիւնքը,խաղափուլի վերջում Սիրայի ընտրանին կարողացաւ առաջ անցնել հաշուի մէջ` 20-23: Իսկ վերջին մրցափուլն անցաւ գերլարուած պայքարում մ եւ Սիրիայի բասկէտբոլիստները չնչին առաւելութեամբ կարողացան յաղթանակի հասնել Հայաստանի ընտրանու նկատմամբ 57-59:
Արդիւնքում SADA CUP մրցաշարի չեմպիոնի կոչումը նուաճեց Իրանի հաւաքականը:
Յայտնի դարձան նաեւ մրցաշարի լաւագոյնները՝
Լաւագոյն խաղարկող՝ Ալբերտ Թադեւոսեան (Հայաստան)
Լաւագոյն պաշտպան՝ Անդրէ Սպայթ Մկրտչեան (Հայաստան)
Լաւագոյն թեթեւ յարձակուող՝ Մեթյու Մադոյեան (Հայաստան)
Լաւագոյն ծանր յարձակուող՝ Օմար Իդելբի (Սիրիայ)
Լաւագոյն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան)
MVP-ն բաժին հասաւ իրանցի Սինայ Վահեդիին: