Հայաստանը որեւէ առնչութիւն չունի Րաֆֆի Հովհաննիսեանի մուտքի արգելքի հետ-ԱԱԾ

Հայաստանը որեւէ առնչութիւն չունի Րաֆֆի Հովհաննիսեանի մուտքի արգելքի հետ-ԱԱԾ

Ստեփանակերտ՝ թոռան մկրտութեանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զօրախմբի զինծառայողների կողմից պաշտօնապէս արգիլուել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսեան մուտքը Արցախի Հանրապետութեան տարածք։

Րաֆֆի Հովհաննիսեանը հաւանական է համարել, որ արգելքը եղել է Հայաստանի իշխանութիւնների կողմից։

ՀՀ ԱԱԾն յայտնել է որ Հայաստանը որեւէ առնչութիւն չունի Րաֆֆի Հովհաննիսեանի մուտքի արգելքի հետ։

«Րաֆֆի Հովհաննիսեանի մուտքը ԱԱԾ-ի անցակէտում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», — փոխանցել են ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թէ ինչպե՞ս կմեկնաբանէն Րաֆֆի Հովհաննիսեանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանութիւնից՝ ի պատասխան ԱԱԾ-ից նշել են․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսեանի յայտարարութիւնը չենք մեկնաբանում»։

Share