Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց յետոյ, Հայաստանն արդէն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատութեան միջազգային դատարան:
Երեւանն ակնկալում է Հաագայից, մինչեւ մեր հայցով վերջնական վճիռը, միջանկեալ միջոց կիրառել Բաքւի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:
Միջազգային իրաւական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենեակն Ադրբեջանի անպատասխանատւութեան հարցը բարձրացրել է նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում:
Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկեալ որոշումները, այլեւ անտեսում է ՄԻԵԴ վճիռները:
Այդ փաստը հայկական կողմը ներկայացրել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէ: