Հայաստանը յայտնում է Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցութիւնը վերականգնելու մասին

Հայաստանը յայտնում է Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցութիւնը վերականգնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարութիւնը մանրամասներ է յայտնել Մոսկուայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահութեամբ աշխատանքային խմբի նիստի վերաբերեալ։

Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարութեան տարածած հաղորդագրութեան մէջ նշւում է, որ յունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի համանախագահութեամբ:

Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակութեամբ էական առաջընթաց է արձանագրուել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնաւորապէս ձեռք է բերուել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆայ-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցութեան վերականգման եւ կազմակերպման ուղղութեամբ կոնկրէտ քայլերի իրականացման հարցում:

Կայացած բանակցութիւնների արդիւնքները կզեկուցուէն Հայաստանի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան ղեկավարներին:

Կողմերը պայմանաւորուել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Share