«Հայաստանն ու տարածաշրջանը վտանգների մէջ» դասախօսութիւն Բրբէնքում

«Հայաստանն ու տարածաշրջանը վտանգների մէջ» դասախօսութիւն Բրբէնքում

Երեքշաբթի հոկտեմբերի 29-ին, նախաձեռնութեամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» կոմիտէութեան քարոզչական յանձնախմբի Բըրբանքի «Բէշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ մտերմիկ հանդիպում ու զրոյց հիւրաբար Լոս Անջելեսում գտնուող «Հայկական նախագիծ» կազմակերպութեան համահիմնադիր, քաղաքագէտ Էդգար Էլբակեանի եւ «Հայկական նախագիծ» կազմակերպութեան համահիմնադիր, բազմամեայ փորձառութեամբ անկախ քաղաքագէտ եւ տնտեսագէտ Հրանտ Միքայէլեանի հետ:

Հանդիպման ընթացքում նախ ելոյթ ունեցաւ քաղաքագէտ Էդգար Էլբակեանը, որն իր խօսքում անդրադարձաւ հայաստանեան ներկայ իրավիճակում սփիւռքի դերակատարութեանը: Բանախօսն իր զեկոյցի ընթացքում թուեց այդ ուղղութեամբ Սփիւռքի կարեւոր անելիքները, շեշտելով սփիւռքի ազգային դիմագծի պահպանման, Հայաստանի ներքաղաքական կեանքում ներգրաււածութեան ու միասնականութեան նշանակութիւնը:

Երկրորդ բանախօս քաղաքագէտ-տնտեսագէտ Հրանտ Միքայէլեանն իր խօսքում մանրամասն վերլուծեց Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը, անդրադարձաւ համաշխարհային ու տարածաշրջանային գլխաւոր դերակատարներին և Հայաստանի ներքաղաքական կեանքում նրանց ազդեցութեանը, նաեւ ԱՄՆ նախագահական ընտրութիւններին եւ թեկնածուներից իւրաքանչիւրի ընտրութեան դէպքում Հայաստանի պարագային դրա ազդեցութեանը:

Միջոցառման երկրորդ բաժնում ներկաները բանախօսութեան թեմաների, նաեւ Հայաստանի հետ կապուած տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցումներն ուղղեցին, որոնք պատասխանուեցին օրուայ բանախօսների միջոցով: 

Share