ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆէսոր Խաչատուր Ստեփանեանի աշխատասիրութեամբ, առաջաբանով եւ ՀՊՄՀ պատմութեան եւ հասարակագիտութեան ֆակուլտետի խորհրդի երաշխաւորութեամբ լոյս է տեսել հայ ականաւոր պետական, կուսակցական գործիչ, երկրառազմավարական մտքի եզակի ներկայացուցիչ Ռուբէն Տեր Մինասեանի «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում» ծաւալուն հատորը:
Գրքում ներկայացուած են մեծանուն գործչի երկու կարեւոր ուսումնասիրութիւններ, որոնք իրենց բովանդակային ընկալմամբ մէկ ամբողջութիւն են կազմում: Հեղինակը մանրակրկիտ վերլուծում է տարածաշրջանում՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցող մեծ տէրութիւնների աշխարհակալական ձգտումների անցած ուղին, արդի ժամանակաշրջանում դրանց ընթացքը եւ հնարաւոր զարգացումները: