«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնուող Հայաստան»-ի որոշումը

«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնուող Հայաստան»-ի որոշումը

Յարգանքով ենք վերաբերւում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնուող Հայաստան»-ի որոշումը
«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան՝ դաշինքից դուրս գալու մասին յայտարարութիւնը։

«Վերածնուող Հայաստան» կուսակցութեան մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղեակ ենք եղել որոշումից:

Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մէջ ոչինչ չի փոխուել:
Յարգանքով ենք վերաբերւում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:

Նշէնք,  որ «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան անդամներ Վահէ Յակոբեանը, Հռիփսիմէ Ստամբուլեանը եւ Ելենայ Կիրակօսեանը վայր են դնում մանդատները։ Այս առնչութեամբ կուսակցութիւնը յայտարարութիւն է տարածել։

Share