Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի «Կենտրոն» նստավայրի մէջ ֆիլմարտադրող Արմէն Գրիգորեանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողութիւնը վատացեր է և կեանքից հեռացել է հենց դատարանում:
Դատական նիստի ընթացքին նրա պաշտպան Ռուբէն Մելիքեանի խօսքի ժամանակ Գրիգորեանն ուշաթափուել է, եւ այլևս հնարաւոր չի եղել իր կեանքը փրկել:
Արմէն Գրիգորեանը անազատութեան մէջ էր Մայիս 17ից: 17 Մայիսին ԱԱԾ-ն յայտնել էր, որ Արմէն Գրիգորեանը ձերբակալուած է «ազգային արժանապատուութիւնը հրապարակայնօրէն նուաստացնելու» դէպքի գործի շրջանակից ներս:
Արսէն Բաբայանը ֆեյսբուքեան իր էջում գրում է․
«Արմէն Գրիգորեանը հայրենասէր էր։ Արմենին սպանեցին հէնց հայրենասէր լինելու համար։ Անհայրենիքները դեռ ապրում են։ Նրանք ապրում են ու շարունակում են սպանել հայրենասէրներին…
Սա մղձաւանջ է, որ պիտի աւարտուի։ Քանի դեռ չի աւարտուել այս մղձաւանջը՝ անհայրենիքները շարունակելու են սպանել հայրենասէրներին»։
Ֆրանսիայի հրապարակում Դիմադրութեան հանրահաւաքի ժամանակ իր խօսքերից տեսանիւթ ցուցադրուեց, որում դատարանի նիստէրի դահլիճում մահացած արուեստագետ Արմէն Գրիգորեանը նշում է, թէ երբ ու ինչից յետոյ մենք կորցրեցինք մեր հայրենիքը։
Իր խօսքերը տեսանիւթում՝