Արմէն Գրիգորեանը հանդիպել է Ջեյք Սալիւանի հետ

Արմէն Գրիգորեանը հանդիպել է Ջեյք Սալիւանի հետ

Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջեյք Սալիւանի հետ: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմէն Գրիգորեանը։

«Քննարկել ենք տարածաշրջանային եւ աւելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրաւէրները: Այս համատեքստում զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի մօտեցումները մի շարք կարեւոր ուղղութիւններով:

Խոսել ենք երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնաւորապէս, շեշտել ենք երկկողմ համագործակցութեան զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսութեան եւ ժողովրդաւարութեան շրջանակներում»,- գրել է Գրիգորեանը:

Share