ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարութիւնը
Ձերբակալուել է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը։
Բացայայտ է եւ աներկբայ. Արմէն Աշոտեանը քաղաքական հալածեալ է, իսկ գործող իրաւապահ համակարգն իրականացրել է օրուայ ռեժիմի քաղաքական պատուէրը:
Կատարուածը Հայաստանում օրէցօր խորացող բռնաճնշումների, ընդդիմադիրներին լռեցնելու, երկրում տիրող վախի եւ յուսահատութեան մթնոլորտը խորացնելու նպատակ է հետապնդում:
Սա իշխանութիւնների` յատկապէս Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւննների առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրութեանը շեղելու եւ սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին քայլն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը դատապարտում է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանի նկատմամբ իրականացուող քաղաքական հետապնդումը եւ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրում երկրում խորացող հակաժողովրդավարական եւ հակաիրաւական այս ընթացքի վրայ։
Ընդդիմադիր սկզբունքային գործիչների արդար ընդվզումը հնազանդեցնելու բոլոր քայլերը կարճատես են եւ դատապարտուած։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
16-ը յուլիսի 2023թ.