Միացեալ Թագաւորութեան եւ Իռլանդիայի հաեօց թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի հրաւէրով Լոնդոնում գտնուող Հայաստանի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը մարտի 17-ին Լոնդոնի «Նաւասարդեան» կենտրոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հետ։ Միջոցառումն անցկացուել է Միացեալ Թագաւորութեան եւ Իռլանդիայի հաեօց թեմի հովանու ներքոյ, Միացեալ Թագաւորութեան Հայ դատի յանձնախմբի համակազմակերպմամբ:
Արման Թաթոյեանը ներկայացրել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնօրէն ճանաչուած սահմանից ներս՝ յատկապէս Ներքին Հանդ, տեղում ստեղծուած հումանիտար իրավիճակը, քննարկել ցեղասպանական շրջափակումից յետոյ Արցախի բնիկ հայ բնակչութեան էթնիկ զտումները եւ անդրադարձել Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների խնդրին։ Միջոցառման մասնակիցները նաեւ շեշտել են սփիւռքի համախմբման կարեւորութիւնը՝ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան գործում։ Համայնքի անդամները բանախօսին հարցեր ուղղելու հնարաւորութիւն են ունեցել։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի կազմակերպմամբ եւ յանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆեանի ուղեկցութեամբ՝ մարտի 18-ին Թաթոյեանն այցելել է Վեսթմինսթերեան պալատ եւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամների, այդ թւում խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ: Թաթոյեանը խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթումները, Արցախի էթնիկ զտումները, սահմանային անվտանգութեան եւ սահմանամերձ գիւղերի ու քաղաքների բնակչութեան իրաւունքների խախտումները եւ այլն։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
19.03.202