Արցախի հարցը չի լուծուել

Արցախի հարցը չի լուծուել

Մարտի 9-11-ը Արցախում էր ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը` ՀՅԴ Յունաստանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հռիփսիմէ Յարութիւնեանի եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանի ուղեկցութեամբ:

«բաւական երկար ժամանակ Արցախ չէի այցելել, եւ եկայ, որպէսզի տեղում տեսնեմ կացութիւնը, խորհրդակցութիւններ ունենամ պետական պատասխանատուների հետ, Արցախին օգտակար լինելու նոր հնարաւորութիւնները քննարկենք: Գոհ եմ այցելութիւնից, որովհետեւ իմացայ բաներ, որոնք առանց այստեղ լինելու չէի իմանայ: Անկեղծ խօսակցութիւն ունեցայ բոլորի հետէ,- «ապառաժե-ի հետ զրոյցում այցի մասին պատմում է Գասպար Կարապետեանը: Նախքան վերջին պատերազմըՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը տարին մի քանի անգամ քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների այցելութիւններ էր կազմակերպում դէպի Արցախ: Գասպար Կ’արապետեանի խօսքով պատերազմից յետոյ դժուարացել է կացութիւնը, եւ պէտք է հասկանալ նոր իրավիճակում արդիւնաւէտ գործելու ուղիները:

Գասպար Կարապետեանը նախ խօսել է մարտի 10-ին Եւրոպական խորհրդարանի (ԵԽ) հրատապ ընթացակարգով եւ ճնշող մեծամասնութեամբ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ բանաձեւի ընդունման մասին: Նա շեշտում է, որ վերջին ամիսներին Եւրապատգամաւորների հետ տարուող անդադրում եւ նպատակաուղղուած իրազեկման աշխատանքը թե՛ Բրիւսելում ՀՀ դեսպանատան, թե՛ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի կողմից տուեցին իրենց արդիւնքը: Դրան նպաստեց նաեւ Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի այցը Բրիւսել, Եւրախորհրդարանում փետրուար ամսին Արցախի հետ բարեկամութեան խմբի վերակազմումը, ինչպէս նաեւ յունուարին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանի այցը Բրիւսել:

«եւրոպական խորհրդարանը խստօրէն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարուող հայատեաց քաղաքականութիւնը: Սա կարեւոր լծակ է Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելու եւ այդ երկրի բարբարոսական քաղաքականութեան վերաբերեալ բարձրաձայնելու համարէ,- նշում է Գասպար Կարապետեանը:

Նրա խօսքով` շատ կարեւոր է, որ բանաձեւը բոլոր քաղաքական խմբերի մասնակցութեամբ անցաւ: «յաջորդ քայլը Ադրբեջանի վերջին սադրանքների մասին բարձրաձայնելը պէտք է լինի: Գազի, հոսանքի, կապի հետ կապուած խնդիրները, Խրամորթի ու սահմանամերձ այլ գիւղերի ահաբեկումը, փաստերով ցոյց են տալիս, թէ որքան անմարդկային է Ադրբեջանի վերաբերմունքը: Կան քաղաքական գործիչներ, ովքեր դիւրազգաց են այդպիսի հարցերի նկատմամբ եւ նրանք էլ տրամադիր են օժանդակել Արցախին եւ Ադրբեջանին կարգի հրաւիրելէ,- ասում է Գ. Կարապետեանը:

«մենք պէտք է ցոյց տանք, որ քանի Արցախի հարցը չի լուծուել, իսկ լուծուել ասելովի նկատի ունեմ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման յարգումը, այս կացութիւնը շարունակուելու է: Սրանք մեր տեսակէտը հիմնաւորելու փաստեր են: Այսօր Ադրբեջանը մեծամտութիւն ունի մտածելու, թէ Արցախի հարցը վերջացաւ: Դա այդպէս չէէ,- նշում է գրասենեակի նախագահը: Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ Մայր հայրենիքը ձեռքերը Արցախից լուացել է. «արցախը մեր անբաժանելի մասն է, եւ եթէ այն հայաթափուի, Սիւնիքը ու այնուհետեւ Հայաստանն ամբողջութեամբ եթէ չհայաթափուի էլ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքին կուլ է գնալու: Դրա համար շատ կարեւոր է երկու հանրապետութիւնների` ՀՀ եւ ԱՀ ղեկավարների, գերատեսչութիւնների սերտ գործակցութիւնը, միահամուռ աշխատանքըէ:

Հայ դատի ասպարէզում 50 տարուց աւելի գործունէութիւն ծաւալած գործչին մտահոգում է ՀՀ արտաքին քաղաքականութեան ասպարէզում տիրող իրավիճակը:

«կարեւոր է, որ մենք տարբեր երկրներում ՀՀ ունեցած դիւանագիտական ներկայացուցչութիւնների հետ լաւ յարաբերութիւններ ունենանքի շահ մեր ժողովրդի: Բայց, դժբախտաբար, վերջին շրջանում Հհ-ի կողմից նշանակւում են դեսպաններ, որոնք ոչ դիւանագիտական փորձառութիւն ունեն, ոչ համապատասխան հմտութիւններ: Սա վտանգաւոր քաղաքականութիւն է: Այս դժուարին օրերին արտաքին գործերի նախարարութիւնում պէտք է տեղ ունենան մեր փորձառու դիւանագէտները: Այս առիթով կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին վերանայել այս քաղաքականութիւնը: Ոճիր է այս պահին մեր դիւանագէտներին չներգրաւելը: Չեմ կարող ասել Քպ-ի կողմից նշանակուող մարդիկ լաւն են կամ վատն են, իմ հարցը սկզբունքային է: Ես իմ կեանքի մեծ մասը տուել եմ հայ ժողովրդի, հայ դատի շահերի պաշտպանութեանը, եւ անձնական շահ կամ ակնկալիք չունեմ: Իմ մտահոգութիւնն ազգի ապագան էէ,- ասում է փորձառու ազգային գործիչը:

Տաթեւիկ Աղաջանեան

Share