Գլենդելում Հայաստանի հիւպատոսութիւնից հեռացուել են Արցախի դրօշները

Գլենդելում Հայաստանի հիւպատոսութիւնից հեռացուել են Արցախի դրօշները

ԳԼԵՆԴԵԼ, Քալիֆորնիայ.- Գլենդեում Հայաստանի հիւպատոսութեան մօտ մէկ ամիս առաջ ՀԵԴ-ի կողմից բարձրացուած Արցախի դրօշներն այսօր անյայտ անձանց կողմից հանուել են։ Օրակարգը մի քանի հաղորդումներ է ստացել Գլենդելի բնակիչներից եւ ինքնուրոյն ստուգել, ​​որ Արցախի ինքնորոշման իրաւունքի խորհրդանիշ դրօշները հանուել են։

Վերջին շաբաթներին Հայաստանի հյուպատոսության մոտ տեղի ունեցան մի շարք բողոքի ցույցեր, որտեղ ցուցարարները զօրակցութիւն յայտնեցին Հայաստանում ընթացող  Զարթիր Լաո շարժմանը: Նշելի է որ ընդդիմութեան ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Ադրբեջանին զիջումների գնալու նրա պատրաստակամության պատճառով, այդ թվում՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը։

ՀԵԴ անդամները ապրիլին՝ Արցախի դրօշը բարձրացնելուց յետոյ

Share