ՄՆ նախագահ Ջո Բայդենը Եւրոպա այցի շրջանակում կայցելի Բրիւսել, ապա կը մեկնի Լեհաստան: Ամերիկայի ձայնը յայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խօսնակ Ջեն Սաքին: Նշւում է, որ Լեհաստանն ուկրաինական ճգնաժամում Ամն-ի ամենակարեւոր դաշնակիցն է. այն ոչ միայն հիւրընկալել է ամերիկացի հազարաւոր զինուորականների, այլ նաեւ ընդունել է ուկրաինացի փախստականների ամենամեծ հոսքը: Այստեղ է այս պահին գտնւում աւելի քան 2 միլիոն փախստական Ուկրաինայից:
Ջոյ Բայդենը Վարշաւայում երկկողմ հանդիպում կ’ունդնայ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ինչը նախատեսուած է շաբաթ օրը` մարտի 26-ին:
Մարտի 21-ին` իր այցից առաջ, Բայդենը կքննարկի Եւրոպայում ռազմական իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրօնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիոյ Դրագիի եւ Միացեալ Թագաւորութեան վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
Սպիտակ տունը յայտնում է, որ նախագահ Բայդենն այս պահին չի նախատեսում այցելել Ուկրաինայ: