Հայաստանը երջանկութեան վարկանիշային աղիւսակում իր դիրքը բարելաւել է 4 կէտով

Հայաստանը երջանկութեան վարկանիշային աղիւսակում իր դիրքը բարելաւել է 4 կէտով

Ուրբաթ օրը հրապարակուած «համաշխարհային երջանկութեան կամ ուրախութեան  ամենամեայ զեկոյցում Հայաստանը զբաղեցրել է աշխարհի 82-րդ ամենաերջանիկ ազգը: 2021 թուականի զեկոյցի համեմատ Հայաստանը վարկանիշային աղիւսակում իր դիրքը բարելաւել է 4 կէտով:

Նախկին խորհրդային հանրապետութիւններից ամենաերջանիկն են Լիտուան եւ Էստոնիանհամապատասխանաբար 34-րդ եւ 36-րդ տեղերում: Ղազախստանը 40-րդն է, Լատուիան 42-րդը, Ուզբեկստանը 53-րդը, Մոլդովան 62-րդը, Ղրղզստանը 64-րդը, Բելառուսը 65-րդը, Թուրքմէնստանը78-րդը, Ռուսաստանը 80-րդը (2021 թուականին60-րդը), Տաջիկստանը 83-րդը, Ադրբեջանը98-րդը, Վրաստանը 92-րդը, Վրաստանը 105-րդն է: Հայաստանի հարեւաններից երկուսը Թուրքիան եւ Իրանը, զբաղեցնում են համապատասխանաբար 112-րդ եւ 110-րդ հորիզոնականները:

Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմէջ գլխաւորեց աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը: Ամենաերջանիկ երկրների տասնեակում են նաեւ Դանիան, Իսլանդիան, Շուեյցարիան, Նիդեռլանդները, Լիւքսեմբուրգը, Շուէդիան, Նորուեգիան, Իսրայէլը եւ Նոր Զելանդիան: Ըստ Մակ-ի ամենադժբախտ երկրներն են Աֆղանստանը (վարկանիշի վերջին հորիզոնականը) եւ Լիբանանը:

Համաշխարհային երջանկութեան զեկոյցը կազմւում է ամէն տարի Մակ-ի Կայուն զարգացման լուծումների բաժնի կողմից: Այն գնահատում է աշխարհի 146 երկիր` հիմնուելով այնպիսի ցուցանիշների վրայ, ինչպիսիք են կեանքի տեւողութիւնը, սոցիալական աջակցութիւնը, կոռուպցիայի ընկալումը եւ այլն: Առաջին համաշխարհային երջանկութեան զեկոյցը հրապարակուել է 2012 թուականին:

Share