Կանադայում հայկական լոբբինգի աշխատանքը տասնամեակների պատմութիւն ունի, այն, սկսած 1980-ականներից, ուժեղ թափ էր առել: Եւ հէնց այդ ժամանակներից, ըստ էութեան, Կանադայի խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ փորձեր են կատարուել: Մասնաւորապէս, 2002թ․ յունիսի 13-ին Կանադայի Սենատը Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւ է ընդունել, որում, մասնաւորապէս, ասւում է.
«քանի ՈՐ Թուրքիայի Հանրապետութեան կառավարութիւնը խեղաթիւրում է պատմական փաստերը եւ ժխտում է հայերի ցեղասպանութեան փաստը,
ՔԱՆԻ ՈՐ Արգենտինայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Իտալիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Շուէդիայի, Ուրուգուայի խորհրդարանները, Եւրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել են Օսմանեան կայսրութիւնում հայ ազգաբնակչութեան կոտորածները եւ ճանաչել են, որ դա ցեղասպանութիւն է նշանակում,
ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանութիւնը ճանաչուել է նաեւ Քուեբեկի Ազգային ասամբլէայի, Օնտարիոյի օրէնսդրական Ասամբլէայի եւ Կանադայի եկեղեցիների խորհրդի կողմից,
ՔԱՆԻ ՈՐ ցեղասպանութիւնը վերապրած հազարաւոր հայեր եւ նրանց սերունդները ներկայումս ապրում են Կանադայում` որպէս քաղաքացիներ, եւ հարստացնում են Կանադայի բազմազգ մշակութային ժառանգութիւնը,
ՔԱՆԻ ՈՐ Կանադան մի երկիր է, որը հպարտանում է օրէնքի գերակայութեամբ եւ մարդու իրաւունքների ու ազատութիւնների յարգելով,
ՔԱՆԻ ՈՐ ապրիլի 24-ը դարձել է կանադահայերի եւ ընդհանրապէս ողջ աշխարհում հայկական ծագում ունեցող մարդկանց համար խորհրդանշական տարեթիւ,
ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանութեան մասին հարցի լուծումը կարող է օգնել նաեւ Հարաւային Կովկասի մի շարք հնագոյն հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը,
ՈՐՈՇՒՈՒՄ Է, որ այս պալատը կոչ է անում Կանադայի կառավարութեանը`
այ) ճանաչել հայերի ցեղասպանութիւնը եւ դատապարտել պատմական ճշմարտութիւնը խեղաթիւրելու կամ ժխտելու ամէն մի փորձ, երբ այն կը ներկայացուի պակաս մեղմ, քան ցեղասպանութիւնն է, քան մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւնը, եւ
բ) ապագայում իւրաքանչիւր տարի ողջ Կանադայում ապրիլի 24-ը նշել` որպէս քսաներորդ դարի առաջին ցեղասպանութեան զոհ դարձած 1,5 միլիոն հայերի յիշատակի օրէ:
2015-ին Կանադայի Սենատը վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու հարցում` վերահաստատելով 2002 թուականի յունիսին ընդունած բանաձեւը:
Մինչ այս տարբեր տարիներին եղել են նաեւ Կանադայի Համայնքների պալատների համապատասխան որոշումներ:
168.am-ը Կանադայում հայկական լոբբինգի աշխատանքների եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ Կանադայի ԿԸ Կ ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանի հետ:
– Դրանից յետոյ ամէն տարի մինչ օրս Կանադայի վարչապետները հաւատարիմ են մնացել այդ որոշմանը: 2015-ին, որով հաստատուեց 2002 թուականի յունիսին ընդունուած Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը, կատարուեց նաեւ մի շատ կարեւոր քայլ, այն է` ապրիլի երրորդ շաբաթը ճանաչուեց Ցեղասպանութեան կանխարգելման շաբաթ, իսկ ապրիլի 24-ը` իբրեւ յիշատակի օր:
Արցախի ազատագրական պայքարից, Հայաստանի անկախացումից եւ Արցախի անկախութիւնից ի վեր, բնականաբար, աշխատանքներ տարուեցին նաեւ այս ուղղութեամբ, որում քիչ-քիչ, քայլ առ քայլ առաջ գնացինք` սերտացնելու Հհ-ի հետ Կանադայի յարաբերութիւնները: Այսօր Կանադան ինքն է յայտարարում, որ ունի Հհ-ի հետ սերտ կապեր, եւ ոչ միայն պաշտօնական` people to people: Երկրորդ ուղղութիւնը, թէ ինչպէս կարող ենք խթանել տնտեսական եւ առեւտրային կապերը Հհ-ի եւ Կանադայի միջեւ: Եւ վերջապէս` ինչպէս կարող ենք հասնել Հհ-ում կանադական դեսպանատան բացմանը: Իսկ Արցախի հետ կապուած, բնականաբար, ինքնորոշման խնդիրն է, որի ուղղութեամբ աշխատանքներ են տարուել:
Նշեմ, որ Հայ դատի ջանքերով ստեղծուեց Հայաստան-կանադայ բարեկամութեան խորհրդարանական խումբ, իսկ աւելի ուշ բարեկամութեան խումբ ստեղծուեց Կանադայի եւ Արցախի ժողովուրդների միջեւ: Այս ընդհանուր համատեքստում կարող եմ ասել, որ պատերազմից յետոյ մեր բոլոր ուժերը փորձաքարի բախուեցին, յետպատերազմեան իրավիճակում փորձեցինք գնահատել մեր արածը, կարողականութիւնը: Ըստ այդմ` ռազմավարական, մարտավարական, մարդուժի առումով ճշգրտումների գնացինք, որպէսզի կարողանանք դիմակայել ներկայի մարտահրաւէրները: Այսինքն` ծանրութեթեւ արեցինք, թէ ինչ պէտք է աւելացնենք մեր գործիքակազմում, մարտավարական ինչ նոր մօտեցումներ պիտի ունենանք, եւ այլն:
Հայ դատի ամբողջ համակարգը` լինեն նահանգային թէ շրջանային յանձնախմբերը, 99/9 տոկոսով կամաւորական ձեւաչափով են: Մենք ունենք նաեւ մեր ժողովրդի աջակցութիւնը, եւ մեր համայնքի շնորհիւ է նաեւ, որ առաջ ենք շարժւում:
Ինչ վերաբերում է հայկական լոբբինգի խնդիրներին Կանադայում, ապա այն նախեւառաջ նիւթական ոչ բաւարար ռեսուրսների հետ է կապուած, քանի որ ամէն ինչ հիմնուած է նուիրատուութիւնների վրայ: Իհարկէ, երբ դիմում ենք ժողովրդին, նրանք իրենց նիւթական զօրակցութիւնը յայտնում են, բայց մեր դիմացը թուրք-ադրբեջանական տանդեմն է, որոնք թէպէտ աւելի ուշ ակտիւացան, բայց բաւականին գումարներ ծախսեցին, ծախսում են: Եւ վերջին տարիներին, երբ մենք ապրիլի 24-ին գնում ենք Օտտաւայ եւ նախ մեր հանդիսութիւնն ենք անում Պառլամենտի շէնքի առջեւ, ապա շարժւում դէպի թրքական դեսպանատուն, միշտ հանդիպում ենք ադրբեջանաթուրքական հակահայկական ցոյցի` լոզունգներով, կարգախօսներով:
Ի դէպ, 2020-ի պատերազմի ընթացքում եւս մեր կամաւորները, մեր համայնքի անդամները ուժերի բացառիկ գերլարում ցոյց տուեցին` նիւթական օգնութեան, ցոյցերի կազմակերպման տեսքով:
Տեղեկացնեմ, որ Եւրոպայում Կանադայի յատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ, որը եկել էր Հայաստան եւ լիազօրուած է Հհ-ում ամրապնդել ժողովրդավարական դրութները, Հայ դատի յանձնախումբը երեք հանդիպում է ունեցել: Մենք նշել ենք` ժողովրդավարութիւնը լաւ բան է, բայց նախեւառաջ մեր խնդիրն անվտանգութիւնն է, եւ եթէ այդ անվտանգութիւնը հարցականի տակ է դրւում, Հհ-ում ժողովրդավարութիւնը չի կարող բնականոն կերպով զարգանալ: Դիոնի հետ Հայաստան այցից յետոյ չենք հանդիպել, չգիտենք` ինչ տպաւորութիւններով է վերադարձել, ինչ պիտի արուի: Սակայն մենք իր հետ եղած հանդիպումներում շեշտել ենք նաեւ, որ Հհ-ում Կանադան պէտք է դիւանագիտական ներկայացուցչութիւն ունենա` գոնէ դիւանագիտական գրասենեակի մակարդակով: Տեսնենք` ուր կը հասնենք այս հարցում:
– Ինչո՞վ է պայմանաւորուած Սփիւռքի պասիւութիւնը կամ գոնէ ոչ ակտիւ պահուածքը, երբ Արցախի անկախ գոյութիւնը վտանգուած է, Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը` եւս:
– Պէտք է ասեմ, որ, այո, պատերազմի օրերին կամ դրանից առաջ դանդաղութիւն կար, բայց պասիւութիւն` ոչ, քանի որ աշխատանքները միանշանակ շարունակւում են, թէպէտ ցուցադրական չկան: Գոնէ դաշնակցական երիտասարդները տարբեր առիթներով դուրս են եկել Սումգայիթի խնդրով, ռազմագերիների հարցով: Իսկ նուազ ակտիւ վիճակը պայմանաւորուած է ահաւոր խորը հիասթափութեամբ: 44-օրեայ պատերազմի ելքը նաեւ Սփիւռքի համար էր ցնցում:
Հիասթափութեան թիւ մէկ պատճառը խաբուած լինելն էր, 44 օր մեզ համոզեցին` յաղթելու ենք, յաղթելու ենք, եւ վերջում տեսանք, որ խաբուել ենք, դրան չենք գնում: Նոյեմբերի 9-ի պարտուողական, ամօթալի համահայնագրի ստորագրումն ամբողջութեամբ ցնցեց մեզ, Սփիւռքի այն աշխարհը, որի շուրջ մենք` որպէս հայ մարդ, ստեղծել էինք մեր հոգեկերտուածքը: Մենք գիտէինք, որ ունենք տարածաշրջանի ամենամարտունակը բանակը, եւ այս հիասթափութիւններին աւելացաւ նաեւ պոպուլիստ, մանիպուլեատիւ իշխանութիւնների վերընտրութիւնը: Սա շատ սփիւռքահայերի համար երկրորդ ապտակն էր, եւ ոմանց մօտ նոյնիսկ, այսպէս ասած, հակահայաստան դիրքորոշումներ առաջացան, թէ այս մարդկանց չի կարելի վստահել, նրանք վտանգաւոր են` գոնէ Դաշնակցութեան համար: Կուսակցութիւնը, որ հաւատում է մէկ Հայաստանի, մէկ տեսլականի, պէտք է նախեւառաջ այդ ուղղութեամբ աշխատանք տանի, բայց տակաւին այդ վէրքը բուժուած չէ: Ըստ այդմ` շատերն այս պատճառով քաշուած են իրենց պատեանի մէջ, չեն ուզում ոչ մի բան անել, թէպէտ իրենց զգացողութիւնը, էութիւնը հայրենիքի կողմն է: Երկրորդ` կայ գիտակցում, որ Հհ-ում գոյութիւն ունի մեծ ծրագիր` հայ-թուրքական, Հայաստան-ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորում, բանակցութիւններ, դելիմիտացիայ, դէմարկացիայ:
Մինչդեռ Արցախեան առաջին պատերազմում եւ Արցախի անկախութիւնից յետոյ եղած զոհողութիւնները Սփիւռքի համար առաջին նախանշաններն էին, որ հայրենիքը նոյնիսկ իրենց հեռակայ օժանդակութեամբ օրէցօր ոտքի կը կանգնի, եւ կ’ունենանք այն Հայաստանը, որը բոլորս երազել ենք: Եւ եթէ այս ամէնն աւազէ դղեակի պէս մէկ օրում փուլ է գալիս, բնականաբար, պիտի լինէր այն, ինչ ունենք այսօր: Մենք այսօր փորձում ենք մեր համայնքին, ժողովրդին բացատրել, որ պէտք է պետութիւնն իշխանութիւնից զատել: Մեր սկզբունքը նոյնն է` հայրենիքը յաւէրժ է, ռեժիմներն ու իշխանութիւնները` անցօղիկ: Եւ մի օր ազգակործան իշխանութիւնները դատաստանին պիտի յանձնուեն: Այդ օրը պիտի գայ, մենք հաւատում ենք, բայց մարդիկ կան, որ չեն ուզում դա տեսնել: Բայց մենք չպէտք է թողնենք, որ կտրուի այդ կապը` Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութեան:
Մեր վէրքերը կ’առողջանան, բայց սա կարագանայ, եթէ Հհ-ն ունենա ազգային արժէքներ դաւանող, Արցախին հաւատացող, ՀՀ ժողովրդի անուանգութիւնն ու բարեկեցութիւնն ապահովող իշխանութիւն, որը կ’իմանայ` ինչպէս դիմակայել աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ոչ թէ կեղծ արժէքներ դաւանող եւ պոպուլիստ:
– Վերեւում խօսեցինք, բայց որպէս լրացում` Կանադան ինչով կարող է աջակցել Հհ-ին, որի վարչապետը թէպէտ լաւ յարաբերութիւններ ունի Նիկոլ Փաշինեանի հետ, բայց Կանադան, ըստ էութեան, լաւ յարաբերութիւններ ունի նաեւ Թուրքիայի հետ, մասնաւորապէս, ռազմական առումով:
– Մենք բարձրացրել ենք հայ ռազմագերիների, ՀՀ սոււեներութեան խախտման հարցը, Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած Արցախի պատմամշակութային կոթողների ապագայի, թուրքական բարբարոսութիւնների հարցերը: Այս հարցերի լուծումը դանդաղում է, որովհետեւ Կանադան եւ Թուրքիան նատօ-ական դաշնակիցնէր են, եւ Կանադան «ձեռքերն ազատելուցէ եւ այս կամ այն ուղղութեամբ Հայաստանի համար կամ հայամէտ ինչ-որ քայլ անելուց առաջ, այդ փաստը պէտք է միշտ նկատի ունենա, նաեւ` Ամն-ի հետ «հարեւանութիւնըէ:
Տեսէք` ռուս-ուկրաինական պատերազմի օրինակը, երբ ամբողջ Նատօ-ն զօրաշարժի ենթարկուեց, այդ թւում` քաղաքական: Եւ նոյնիսկ աւելին արուեց, քանի որ, օրինակ, Կանադայում մօտ 1.5 միլիոն ուկրաինացի է ապրում, եւ քուէի խնդիր կայ: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, որ ուկրաինական պատերազմի թոհուբոհից յետոյ, երբ Արցախի ինքնորոշման հարցն առաջ գա, Կանադան բռնի այն դիրքը, որը պիտի բռնի: Այսօր, քան երբեւէ, Արցախի ինքնորոշման իրաւունքն առաջնային է, եւ այս ուղղութեամբ պայքարը շարունակւում է: Որքան պնդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հարցը, առաւել շեշտակի կը դնենք արցախահայութեան գոյութեան վտանգի տակ լինելու հարցը: Սա պէտք է նաեւ Կանադան նկատի ունենա եւ չարտօնի, եւ դառնա միջազգային խօսափող` որպէս մարդու իրաւունքների ջահակիր երկիր: Արցախի կարգավիճակի հարցը չպէտք է լինի ՄԽ խմբի ֆորմատից դուրս, քանի որ կայ նաեւ թուրքական լուծում` 3+3: Արցախի ինքնորոշումն Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ գոյութեան երաշխիքն է: Այս բանաձեւով ենք ներկայանում Կանադայի տարբեր օղակներում:
– Պատերազմի օրերին յայտնի դարձաւ, որ կանադական արտադրութեան WESCAM CMX-15D օպտիկական համակարգերը տեղադրուել էին Արցախում կիրառուած թուրքական Bayraktar TB2 հարուածային Աթս-ների վրայ, ինչի շնորհիւ Bayraktar TB2 Աթս-ները ստացել էին շատ խորը ու լաւ պատկերներ: Արդէն հոկտեմբերի 6-ին Կանադայի Կառավարութիւնը, Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ հետաքննելու էր դրանց` հակամարտութեան ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործուելու փաստը: Մեզ հասած տեղեկութիւններով` Հհ-ը չի արձագանքել Կանադայի` այս փաստի հետաքննութեանն աջակցելու առաջարկին: Ամէն դէպքում, 2021-ի ապրիլի 12–ին Կանադայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն էր տարածելարտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն` ռազմական ապրանքների եւ տեխնոլոգիաների` Թուրքիայ արտահանման արտօնագրերը չեղարկելու մասին:
– Ինչ-որ ստուերային գործարք կար, որը հնչեղութիւն հաղորդեց սրան: Այս հարցում մեզ օգնեցին հետաքննող լրագրողները, պարզուեց, որ տակից գործարքներ են եղել Թուրքիայի հետ: Պատերազմը սկսուեց, եւ մենք աղմուկ բարձրացրեցինք, եւ Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը: Այնուհետ հետաքննութիւն եղաւ, մանրամասներ յայտնի չեն, բայց ընդհանուր եզրակացութիւն ներկայացուեց, որի համաձայն` արգելուեց այդ սարքերի վաճառքը Թուրքիայ: Բայց սա եղաւ նաեւ մեր եւ մեզ հետ համագործակցող հետաքննող լրագրողների ճնշման շնորհիւ: Նուազագոյնը կարողացանք դադարեցնել այդ օպտիկական սարքերի մատակարարումը Թուրքիային: Իհարկէ, սա մեծ ընդվզում առաջացրեց Թուրքիայում, նոյնիսկ Էրդողանը փորձել է հարցն ի նպաստ իրենց լուծել, բայց չյաջողուեց: Այսինքն` քաղաքական որոշում կայացուեց հայ համայնքի պայքարի շնորհիւ: