Հայաստանի ջուդոյի հաւաքականը Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հաւաք է անցկացնում: Գլխաւոր մարզիչ Յովհաննէս Դաւթեանի ղեկավարութեամբ թիմը մարզումները կշարունակի մինչեւ մարտի 24-ը:
Այնուհետեւ մասնակիցներից հինգը` Մարտին Բադալեանը (60 կգ), Դաւիթ Աբրահամեանը , Ստեօպայ Դարբինեանը (երկուսն էլ` 66 կգ), Արտակ Թորոսեանը եւ Անդրէաս Յարութիւնեանը (երկուսն էլ` 73 կգ) կը մեկնեն Աթէնք եւ կը ներգրաւուեն մարտի 26-ին սկսուող Եւրոպայի երիտասարդ ջիւդոիստների գաւաթի խաղարկութիւնում:
Աւարտից յետոյ նրանք կը մնան մրցավայրում եւ կը մասնակցեն մարզական ճամբարի եռօրեայ մարզումներին:
