«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Արգիշտի Գեւորգեանը վերցնում է պատգամաւորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Գեւորգեանը։
«Ես նոյնպէս եռամսեայ զօրավարժութիւններին մասնակցելու ծանուցագիր եմ ստացել։ Օգօստոսի 1-ին մեկնում եմ զօրավարժութեան։ Յետագայ աշխատանքս կերեւայ վերադառնալուց հետ»,- նշեց Գեւորգեանը։
Յիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցութեան արդէն նախկին անդամ Արթուր Ղազինեանը վայր է դրել մանդատը։ Պատգամաւորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապէս քաղաքական ու մարտավարական բնոյթ: