Համայնքային միասնութեան հանրահաւաք Արցախին աջակցելու համար

Համայնքային միասնութեան հանրահաւաք Արցախին աջակցելու համար

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների կազմակերպութիւնը, Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը, ՀՅԴ Շանթ Ուսանողական Միութիւնը և Դիմադրութիւն Շարումը հրաւիրում են համայնքային միասնութեան հանրահաւաք Արցախին աջակցելու համար:

Հանրահաւաքը կայանալու է Ապրիլի 4-ին, ժամը 19:30-ին Հայաստանի հիւպատոսարանի առջև: (Հասցէ՝346 N Central Ave, Glendale, CA 91203)

Յայտարարութեան մէջ կոչ է արւում «Օգտագործել մեր ձայնը, պաշտպանել Հայաստանը, պահանջել որ դադարեցուի Արցախի յանձնումը, պաշտպանել Հայ Դատը, դադարեցնել Հայաստանի կապիտուլեացիան Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդէպ, Վարչապետին կոչ ուղղել, որպէսզի նահանջի իր հետապնդած պարտուողական ճանապարհից եւ հեռանայ պաշտօնից»

Կազմակերպիչները հանրութեանը խնդրում են բերել սեփական պաստառները, ցուցանակներ եւ Հայաստանի ու Արցախի դրօշներ:

Նիկոլ Փաշինեանը ապրիլի 6-ին Բրիւսելում հանդիպելու է Ալիեւի հետ. Կառավարութեան նիստում իր վերջին ելոյթում Փաշինեանը յայտարարեց, որ համաձայն է Ալիեւի 5 կէտից բաղկացած «խաղաղութեան առաջարկին», որը փաստացիօրէն ամբողջ Արցախը յանձնում է Ադրբեջանին։ Նա նաեւ զգուշացրել է Արցախի եւ Հայաստանի վրայ ադրբեջանական հնարաւոր յարձակումների մասին, մինչդեռ նա շարունակում է Թուրքիայ-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման աղէտալի բանակցութիւնները։ Մենք պէտք է համախմբուենք՝ պաշտպանելու մեր Հայրենիքը, մեր համերաշխութիւնը ցոյց տալ առաջնագծում գտնուող մեր զինուորներին եւ սատարելու Երևանի փողոցներում բողոքող մեր եղբայրներին ու քոյրերին։

Share