ՀՅԴ Շուեդիայի երիտասարդների միջոցառումը Արցախի համար

ՀՅԴ Շուեդիայի երիտասարդների միջոցառումը Արցախի համար

Արցախի հարցով գործելու համար ՀՅԴ երիտասարդները նամակ են յանձնել Շուեդիայում Եւրոպական միութեան ներկայացուցիչներին

«Այսօր ՀՅԴ Շուեդիայի Երիտասարդական Միութիւնը հաւաքուել է Եւրոպական տան մօտ՝ ներկայացնելու Արցախում ստեղծուած իրավիճակը», յայտնել է ՀՅԴ Շուեդիայի Երիտասարդական Միութիւնը։

Միութեան ներկայացուցիչները նամակ են յանձնել Շուեդիայում Եւրոպական միութեան ներկայացուցիչներին՝ տեղի ունեցող ցեղասպանութիւնը դադարեցնելու ուղղութեամբ քայլեր անելու համար։

Նրանց մօտ նաեւ եղել են Հայաստանի դրօշներն ու պաստառ՝ «Պատժամիջոց կիրառէք Ադրբեջանի դէմ։ Բացէք կեանքի ճանապարհը» գրութեամբ։

Share