Երեքշաբթի՝ օգոստոսի 20-ին, Yerkir.am-ի նկարահանող խումբն այցելել է Բիւրականի Գառնիկ Մկրտիչեանի անուան բանակավայր, որտեղ ընթանում է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական բանակումը։ Այս տարուայ համար ընտրել են «Վերադարձ արմատներին» խորագիրը։
Բանակումին մասնակցում է շուրջ 350 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, Երեւանից, ինչպէս նաեւ Արցախից։
Բանակման օրակարգում ակտիւ վարժութիւններ են, արշաւներ, ալպինիզմ, ֆիզիկական ու մարտաւրաական պատրաստութեան աշխատանքներ, տարբեր թեմաներով դասախօսութիւններ։
Ներկայ քաղաքական իրավիճակի ու անելիքների մասին երիտասարդների համար բանախօսել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղթելեանը։
Մանրամասն` տեսանիւթում