ՀՅԴ պատուիրակութեան այցելութիւն ՀՀում Իրանի դեսպանութիւն

ՀՅԴ պատուիրակութեան այցելութիւն ՀՀում Իրանի դեսպանութիւն

Յունուարի 5-ին, ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը այցելել են Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն։

Գրառում կատարելով դեսպանատանը բացուած սգոյ մատեանում՝ ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անունից խորին ցաւակցութիւն են յայտնել եղբայրական Իրանի ժողովրդին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ։

Ապաքինում մաղթելով բոլոր վիրաւորներին՝ նրանք ցաւակցական խօսքեր են փոխանցել նաեւ Հայաստանի
Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան Արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Share