Այսօր, նոյեմբերի 19-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնեանը, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Գառնիկ Դանիելեանը, Քրիստինէ Վարդանեանը եւ Ասպրամ Կրպեյեանը այցելել են Տաւուշի մարզ, հանդիպել ՀՅԴ կոմիտեների ընկերներին:
Այս մասին տեղեկացրել է Գառնիկ Դանիելեանը եւ նշել. «Նոյեմբերեանում տեղի ունեցաւ հանդիպում եւ քննարկում մեր համակիրների հետ։ Լսեցինք քաղաքացիների կարծիքները, առաջարկները տարբեր հարցերի շուրջ։
Նոյեմբերեան համայնքում տեղի ունեցաւ նաեւ երդման արարողութիւն:
Այսպիսի ձեւաչափով հանդիպումները լինելու են շարունակական, իսկ քաղաքացիներին առաւել յուզող խնդիրներին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։