Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան գերեւարումից եւ Արցախի ամբողջական հայաթափումից անցել է աւելի քան 1 տարի, սակայն ՀՀ իշխանութիւնները ոչ միայն քայլեր չէն ձեռնարկել վերջիններիս հայրենիք վերադարձի ուղղութեամբ, այլեւ իրենց թշնամահաճոյ քայլերով ու յայտարարութիւններով է՛լ աւելի են ամրապնդել Բաքուի յանցաւոր ռեժիմի դիրքերը ինչպէս նշեալ, այնպէս էլ Բաքւում մի քանի տարի շարունակ պահուող այլ գերիներին չուերադարձնելու գործում:
Բաքւում անցկացուելիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխութեան համաժողովը (COP29) եւս մի առիթ է՝ յիշեցնելու աշխարհին, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան եւ մշակութասպան վարքագիծը:
Համաժողովին ընդառաջ պահանջում ենք մասնակից երկրների բոլոր պատուիրակներից՝ ճնշում գործադրել Բաքուի վրայ, որպէսզի վերջինս շուտափոյթ ազատ արձակի Բաքուի բանտերում ապօրինի պահուող անձանց:
Իրաւունք չունէ՛նք լռելու եւ համակերպուելու: Բաքուի ռեժիմի եւ նրա խամաճիկ ՀՀ իշխանութեան յանցաւոր ընթացքը պէտք է կասեցուի:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւն
07.11.2024թ.