ՀՅԴ պատուիրարկութիւնը Պանամայում մասնակցում է Ընկերուար երիտասարդների միջազգային միութեան ընդհանուր ժողովին

ՀՅԴ պատուիրարկութիւնը Պանամայում մասնակցում է Ընկերուար երիտասարդների միջազգային միութեան ընդհանուր ժողովին

Պանամայում յունիսի 22-25 տեղի կ’ունենայ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան (ԸԵՄՄ / International Union of Socialist Youth) ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ Երիտասարդականի անդամ Յասմիկ Բուրուշեանը եւ ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը:

ԸԵՄՄ ընդհանուր ժողովը միութեան բարձրագոյն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մէկ անգամ, եւ որտեղ հաշուետուութիւն է ներկայացւում նախագահութեան կողմից, ընտրւում նոր նախագահութիւն եւ ճշտւում միջազգային միութեան եւ իր անդամ կազմակերպութիւնների առաջիկայ անելիքներն ու ծրագրերը: Ժողովի օրակարգում ընդգրկուել է նաեւ Արցախեան հիմնախնդիրը՝ մասնաւորապէս Արցախի շարունակուող շրջափակումը:

Ընդհանուր ժողովին յունիսի 26-30 կը յաջորդի ԸԵՄՄ -ի ամառային քաղաքական ճամբարը (IUSY Festival), որտեղ կը լինէն տարբեր ձեւաչափերով քննարկումեր, աշխատանքային խմբակներ եւ առիթ կստեղծուի իւրաքանչիւր պատուիրարկութեանը ներկայացնել իր կազմակերպութիւնն ու երկիրը:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի (Սոցիալիստ Ինտէրնացիոնալ) ուղեկից երիտասարդական կազմակերպութիւնն է, որին անդամակցում են աւելի քան 163 կազմակերպութիւններ՝ աշխարհի շուրջ 110 երկրներից։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։

Share