ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէն հանդիպեց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի հետ

ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէն հանդիպեց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի հետ

Երկուշաբթի Յունիս 19ին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտի հիւրն էր Համազգային Հայ Կրթական Ընկերակցութեան Արցախի Գրասենեակի տնօրէն՝ ընկերուհի Հերմինէ Աւագեանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանը:

Նախորդ հինգշաբթի ընկերուհին նաև մասնակցեց շրջանի բոլոր ընկերների մասնակցութեամբ զեկուցական հանդիպումին: Կենտրոնական կոմիտէի հետ հանդիպումը նաև առիթ դարձաւ մանրամասնօրէն անդրադառնալու այն մարդկային աննպաստ պայմաններին, որի առջև է կանգնած այսօր Արցախը Ադրբեջանական շրջափակման հետևանքով:

Հերմինէ Աւագեանը շրջանս է այցելել Buy Armenian նախաձեռնութեան հրաւէրով:  

Share