ՀՅԴ Արցախի կառոյցն ընդլայնուած կազմով խորհրդաժողով է անցկացրել

ՀՅԴ Արցախի կառոյցն ընդլայնուած կազմով խորհրդաժողով է անցկացրել

Յունիսի 22-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառոյցների ընդլայնուած կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նուիրուած Արցախի հետ կապուած ներկայ իրողութիւններին։

Խորհրդաժողովին զեկոյցներով հանդէս են եկել Լեռնիկ Հովհաննիսեանը (թեմայ՝ «Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացումը Ադրբեջանի կողմից 44-օրեայ պատերազմից եւ 2023թ․ սեպտեմբերի 19-ից յետոյ»), Լենայ Խաչատրեանը (թեմայ՝ «Արցախցիների վերադարձի իրաւունքը») եւ Տաթեւիկ Աղաջանեանը (թեմայ՝ «Արցախցիների բնակարանային ապահովման գործընթացի եւ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան վերաբերեալ»)։

Ներկաները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին եւ հանդէս եկել թեմաների վերաբերեալ իրենց առաջարկներով ու դիտողութիւններով։

Share