Արցախում նիկոլական ախոռները մաքրելու ժամանակն է։ Alpha News-ի ուղիղ եթերում նման յայտարարութիւն է արել Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արթուր Մոսիեանը` անդրադառնալով հարցին, թէ արդյօք Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսեանի միջոցով, որը ՖԲ գրառմամբ Արցախի Ազգային Ժողովը «ախոռ» էր անուանել, Նիկոլ Փաշինեանը չի խօսում Արցախի հետ եւ արդյօք ժամանակը չէ, որ Արցախի ախոռները մաքրուէն:
«Ախոռները մաքրելու ժամանակն է, եւ այդ նիկոլական ախոռները, որ տեղ են գտել Արցախում, մենք կմաքրենք: Թոյ՛ղ որեւէ մէկը չկասկածի», — շեշտել է նա։
Արցախի ԱԺ պատգամաւորը նկատել է` տուեալ անձը Փաշինեանի հետ հանդիպումից յետոյ է նշանակուել այդ պաշտօնին:
Մոսիեանը տարակուսել է, որ բլոկադայի ընթացքում նրան յատուկ աւտօմօքէնայ է յատկացուել։
Ընդդիմադիր պատգամաւորը ընդգծել է. «Այն մարդիկ, որ կանգնած են Նիկոլի թիկունքում, շատ շուտով կը համոզուէն, որ արցախցին կարողանում է մաքրել իր ախոռները նիկոլական աղբից»։
Նշէնք, որ Տիգրան Պետրոսեանը Արցախում ՀԿ սեկտորի յայտնի ներկայացուցիչ է եւ ընկալւում է որպէս Հայաստանի գործող իշխանութիւնների դրածոյ։
Գլխավոր
Մանրամասները տենանիւթում՝