ՀՅԴ ՀԵՄի Յայտարարութիւն
Յունիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացուել ապօրինի քրէական գործով մեղաւոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Տարոն Մանուկեանին եւ մի քանի այլ քաղաքացիների։
Գործը վերաբերում է Գլխաւոր դատախազութեան դիմաց իրաւապահ համակարգի ապօրինութիւնների դէմ տեղի ունեցած ցոյցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որեւէ ապացոյցի, վերագրուել էին տասը քաղաքացիների եւ դիտարկուել որպէս խուլիգանութիւն։
Ցաւալիօրէն, այս իշխանութեան օրօք ապօրինի գործերը եւ վճիռները կրում են սովորական բնոյթ։
Հերթական անգամ շինծու մեղադրանքներով փորձ է արւում վախեցնել եւ լռեցնել արդարութեան եւ հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։
Մենք դատապարտում ենք այս ապօրինութիւնը եւ վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում առաջնագծում կանգնելու մեր վճռականութիւնը։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւն