Բագրատ Սրբազանը կը հանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Բագրատ Սրբազանը կը հանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սիրելինէր, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի` Իրանի Իսլամական Հանրապետութիւնն մեկնելու մասին զանգուածային լրատուութեան միջոցներում տարածուող տեղեկութիւններին, ցանկանում ենք նշել, որ Սրբազան Հոր այցը հարեւան երկիր կրում է մասնաւոր բնոյթ։

Օգտուելով Թեհրանում գտնուելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հաեօց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանի հետ, որի մասին տեղեկացրել ենք։ 

Իսկ այսօր երեկոյեան Բագրատ Սրբազանը կը հանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ

Վերջին օրերին Իրանում գտնւող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանն հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի հետ: Այս մասին է տեղեկացրել Սրբազան պայքարի ֆէյսբուքեան էջը:

Share