«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանեանը քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ խօսելով Ադրբեջանի նախագահի հոխորտանքների՝ ՀՀ-ում ադրբենջացիների բնակեցման մասին, նշել է․ «Սովորութեան համաձայն՝ Հայաստանից արձագանք չկայ, լուռ են, կարծես գոյութիւն չունեն։
Ադրբեջանի նախագահը խօսել է ոչ միայն ադրբեջանցիների վերադարձի, այլեւ ինչ-որ երրորդ երկրի կողմից նրանց անվտանգութիւնն ապահովելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ սահմանադրական փոփոխութիւնների մասին։
Անկախ նրանից, թէ նա ինչ շեշտադրումով է խօսել, ՀՀ գործիչները լծուած են այդ քարոզչութիւնն արդարացնելուն․ այսինքն՝ դաւաճանութիւնը ներսից է, դրսից չէ։ Իրենց արեւմտամէտ հռչակած Հայաստանի գործիչներն են հիմնականում խօսում սահմանադրական փոփոխութիւնների մասին։
Խուսափելով ասել ճշմարտութիւնը՝ փորձում են պատճառաբանել, որ իբր ներքին պահանջ կայ․ ներքին պահանջը մենք կձեւակերպենք, դուք մի լծուէք դրան,- նշել է Սրբազանը, ապա յստակ ուղերձ յղել Ադրբեջանի նախագահին,- քանի ՀՀ-ում հայ ժողովուրդը, հայրենատէր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում եւ պայքարում է՝ ականջիդ ետեւը կը տեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ։ Ուղերձս յստակ Հեյդարի որդի Իլհամին է ուղղուած եւ բոլոր բոլորին, ովքեր այդպէս են մտածում»։