Bagramyan26 թելեգրամեան ալիքը յայտնում է, որ իր աղբիւրների համաձայն երէկ գիշերուանից լուրեր են շրջանառւում, որ Արայիկ Յարութիւնեանն այսօր հրաժարական է տալու։ Նա լիազօրութիւնները փոխանցուելու է Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղարին։
Նշէնք, որ Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնը զբաղեցնում է Սամուել Շահրամանեանը:
Այս մասին դեռ լուռ են պաշտօնական աղբիւրները: