Արամ Ա կաթողիկոսի հանդիպումները Հայաստանի և Իրանի դեսպանների հետ

Արամ Ա կաթողիկոսի հանդիպումները Հայաստանի և Իրանի դեսպանների հետ

6 Սեպտեմբեր 2022-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Հայաստանի ու Լիբանանի այժմու կացութեան առնչուած հարցեր:

Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մուջթապա Ամանիին: Հանդիպման ընթացքում արծարծուել են Իրանի հայութեանը եւ Լիբանանի առաջիկայ նախագահական ընտրութիւններին առնչուող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը։

Արամ Ա. և Մուջթապի Ամանի

«Դեսպանը անդրադարձաւ Իրանի հայութեան գործօն մասնակցութեան՝ երկրին առաւել զարգացման եւ յառաջդիմութեան աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր կարգին, շեշտեց Իրանի հայութեան եզակի դերը սփիւռքահայութեան կեանքէն ներս:

Նախագահական ընտրութեան գծով, թէ՛ Նորին Սրբութիւնը եւ թէ՛ դեսպանը ընդգծեցին բոլորին կողմէ ընդունելի եւ երկիրը ներկայ ընկերա-տնտեսական կացութենէն դուրս բերելու կարողութիւնը ունեցող նախագահի մը ընտրութիւնը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Share