Արամ Ա. կաթողիկոսն ընտրուել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Արամ Ա. կաթողիկոսն ընտրուել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընտրեց Խորհուրդի նախագահ՝ ներկայացնելով արեւելեան ուղղափառ եկեղեցիները: Տեղեկացնում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ֆէյսբուքեան էջը:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։

Արդարեւ, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական շարժումին նոր մղում մը տալու հեռանկարով, Նորին Սրբութիւնը ընդառաջեց նախագահ դառնալու անոնց փափաքին:

Share