Խանգարուեց Արայիկ Յարութիւնեանի խօսքը բռնցքամարտի Եւրոպայի առաջնութեան բացման արարողութեանը

Խանգարուեց Արայիկ Յարութիւնեանի խօսքը բռնցքամարտի Եւրոպայի առաջնութեան բացման արարողութեանը

ՀՀ Կառավարութեան մամլոյ հաղորդագրութեան համաձայն վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եւրոպայի առաջնութեան անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի նախագահ Արայիկ Յարութիւնեանն այսօր Կարեն Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եւրոպայի առաջնութեան բացման արարողութեանը:

Արարողութեանը ներկայ են եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաներ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Բռնցքամարտի եւրոպական կոնֆեդերացիայի նախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, տարբեր երկրներից ժամանած մարզիկներ, պատուիրակութիւնների անդամներ և հիւրեր:

Պաշտօնական լուրերի համաձայն բացման արարողութեան ժամանակ Արայիկ Յարութիւնեանը հանդէս է եկել ողջոյնի խօսքով, սակայն այն ինչ որ չի նշուել պաշտօնական լրատւութիւններում և ՀՀ հանրային հեռուստատեսութեամբ այն է, որ երկու երիտասարդներ Արայիկ Յարութիւնեանի հետ միաժամանակ բեմ են բարձրացել և պարզել Արցախի դրօշը:Համալիրում ներկայ գտնուող հանդիսատեսները տեսնելով երիտասարդների պարզած դրօշները ծափողջոյններով են դիմաւորել նրանց: Արայիկ Յարութիւնեանը ստիպուած է եղել սպասել մինչև ոստիկանական ուժերը դուրս հանեն երիտասարդներին բեմից:

Share