Արա Պուլուզեան. Ազգային գաղափարախօսութիւնն իշխանութիւնների կողմից փոխուել է ապազգային գաղափարախօսութեան

Արա Պուլուզեան. Ազգային գաղափարախօսութիւնն իշխանութիւնների կողմից փոխուել է ապազգային գաղափարախօսութեան

Այս խառնիճաղանջը դուք եք ստեղծել, ազգային գաղափարախօսութիւնն իշխանութիւնների կողմից փոխուել է ապազգային գաղափարախօսութեան
 

«Այս խառնիճաղանջը, որ ստեղծել եք, դուք եք ստեղծել, ձեր որոշմամբ է ստեղծուել»,- Ազգային ժողւում Արցախից բռնի տեղահանուածների՝ ՀՀ քաղաքացիութեան ձեռքբերման հարցերի վերաբերեալ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմէն Ղազարեանին։ 

«Հիմա այս խառնիճաղանջի մէջ ուզում եք դուրս գալ, ինքներդ էլ չեք իմանում՝ ինչպէս դուրս գալ։ Եւ շայառուներին գցել եք նոյն խառնիճաղանջ իրաւական ոլորապտոյտ անպտուղ քննարկումների մէջ։ Մինչեւ հիմա շատ նորմալ ընթացել են այդ քաղաքացիութեան հարցերը՝ թէ քաղաքացիութեան հարցերը, թէ գոյքի հարցերը, ինչպէս նաեւ ընտրութեան հարցերը։ Ես ինքս հանդիսացել եմ ՀՀ քաղաքացի, բայց քուէարկել եմ Արցախում՝ հաշուառման սկզբունքով։ Այսինքն՝ հակառակն էլ է եղել»,- ասաց նա։ 

Արա Պուլուզեանը յաւելեց․ «Այստեղ մի կարեւոր հարց գոյութիւն ունի, այս բոլորը ստեղծուել է ինչի՞ց, որովհետեւ սկզբունքը փոխուել է։ Ազգային գաղափարախօսութիւնն իշխանութիւնների կողմից փոխուել է ապազգային գաղափարախօսութեան։ Երբ որ ապազգային լինի գաղափարախօսութիւնը, անձնագիրն էլ ես ուրանալու, քաղաքացիութիւնն էլ ես ուրանալու։ Իրականութիւնը սա է, ինչքան ուզում եք իրաւական նորմեր բերեք, դա չի արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել»։ 

Մանրամասները՝ տեսանիւթում

Share