Դէ, նախ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ալիեւին անկեղծութեան համար։ Նման գրառում է արել ԱՀ ԱԳՆ Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երէկ իր հարցազրոյցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենայ ոչ կարգավիճակ, ոչ անկախութիւն, ոչ էլ յատուկ արտօնութիւններ։ Լաւ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։
Մանրամասների մէջ խորանալու իմաստ չկայ։ Միայն ասեմ հետեւեալը: Դէ, նախ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ալիեւին անկեղծութեան համար։ Իրօք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարութիւնը երբեւէ չեն թաքցրել Արցախի վերաբերեալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապէս, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենայ, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։
Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպէ՞ս կարող էին հրեաները գոնէ ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»,- գրել է նա: