Աղաղակող մէկ այլ փաստ 44-օրեայ պայմանական պատերազմի մասին

Աղաղակող մէկ այլ փաստ 44-օրեայ պայմանական պատերազմի մասին

Քաղաքագէտ Ռոբերտ Մարգարեանն իր Ֆէյսբուքի էջում գրել է՝

Բաքւում իրանի դեսպանը յայտարարել է, որ Իրանի ու ադրբեջանի նախագահները մօտ օրերս հանդիպելու են օկուպացուած Արցախում՝ Արաքս գէտի վրայ գտնուող Խուդաաֆերինի կամուրջի տարածքում: Հանդիպումը ենթադրաբար տեղի կ’ունենայ Նովռուզեան տօների ընթացքում: Նախագահները նաեւ մասնակցելու են Խուդաաֆերինի եւ Ղիզ Ղալասիի ՀԷԿ-երի բացման հանդիսութեանը:Յիշեցնենք, որ այդ ՀԷԿ-երի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրուել էր 2016 թուականին, սակայն մինչեւ 2020 թուականը որեւէ ուշագրաւ առաջընթաց չկար նախագծում:

2020 թուականի մայիսին լուրեր տարածուեցին, որ Իրանը սկսել է կամուրջներ կառուցել այս տարածքում: Նոյն ժամանակ ասուեց, որ կամուրջները կարող են նաեւ ռազմական նշանակութիւն ունենալ եւ օգնել անհրաժեշտութեան դէպքում Իրանի կողմից Արցախի տարածք զօրուժ մտցնելու համար: ադրբեջանական ընդդիմութեան կողմից այդ կապակցութեամբ բողոքի ալիք բարձրացուեց, բայց զարմանալի կերպով ադրբեջանական պաշտօնական շրջանակները հակառակ Արցախում տեղի ունեցող նմանօրինակ ցանկացած նախագծի դէպքում, այս անգայ ոչ միայն բացասաբար չարձագանքեցին դրան, այլ ընդհակառակը ԱԳՆ տեղակալի մակարդակում յայտարարեցին, որ ամէն ինչ նոռմալ է:

Հիմա կարելի է հասկանալն պաշտօնական բաքուի նման պահուածքի պատճառը, յատկապէս նկատի առնելով նիկոլի կողմից տարածքներ յանձնելու համաձայնութեան մասին բաքուի բռնապետի մի քանի օր առաջ կատարած բացայայտումը:ալիեւը դեռ 2020 մայիսին գիտէր, որ ընդամենն ամիսներ անց այդ տարածքները առանց նոյնիսկ մէկ փամփուշտ կրակելու նիկոլի կողմից յանձնուելու են իրեն ու Իրանն էլ ընդհանրապէս առիթ չի գտնելու այդ կամուրջները ռազմական նպատակով օգտագործելու:

Share